Ճանապարհային վճարի մասին ՀՀ օրենքի համաձայն՝ այլ պետություններում գրանցված տրանսպորտային միջոցներով ավտոմոբիլային ճանապարհներից օգտվելու համար վճարը յուրաքանչյուր մուտքի համար գանձվում է հետևյալ 15-օրյա դրույքաչափերով.
1․ Թեթև մարդատար (մինչև 7 նստատեղով) ավտոմեքենաների համար`10.000 դրամ․
2. Ավտոբուսների համար`
ա) մինչև 13 նստատեղով 20.000 դրամ.
բ) 13-ից մինչև 30 նստատեղով 40.000 դրամ.
գ) 30 և ավելի նստատեղով 60.000 դրամ.
3. Բեռնատար ավտոմեքենաների և ավտոգնացքների համար`
ա) մինչև 1,5 տոննա բեռնատարողությամբ 15.000 դրամ.
բ) 1,5-ից մինչև 3 տոննա բեռնատարողությամբ 25.000 դրամ.
գ) 3-ից մինչև 5 տոննա բեռնատարողությամբ 40.000 դրամ.
դ) 5-ից մինչև 10 տոննա բեռնատարողությամբ 65.000 դրամ.
ե) 10-ից մինչև 20 տոննա բեռնատարողությամբ 80.000 դրամ.
զ) 20-ից մինչև 36 տոննա բեռնատարողությամբ 110.000 դրամ.
է) 36 և ավելի տոննա բեռնատարողությամբ 150.000 դրամ:
Հարկ է նշել, որ այլ պետություններում գրանցված տրանսպորտային միջոցներով ավտոմոբիլային ճանապարհներից օգտվելու համար վճարը վճարվում է դրանցով Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործելիս:
Եթե այդ տրանսպորտային միջոցները Հայաստանի Հանրապետությունում գտնվում են 15 օրից ավելի, ապա դրանցով ավտոմոբիլային ճանապարհներից օգտվելու յուրաքանչյուր լրացուցիչ 15 օրվա (կամ ավելի պակաս ժամկետի) համար կատարվում է նոր վճարում` օրենքով սահմանված դրույքաչափերով:
Ծանրաքաշ և մեծ եզրաչափերով ավտոտրանսպորտային միջոցներով ավտոմոբիլային ճանապարհներով երթևեկելու համար վճարը վճարվում է մինչև երթուղի դուրս գալը:
Ի դեպ, ճանապարհային վճարը վճարվում է բացառապես հայկական դրամով:
Ճանապարհային վճար վճարողն իրավունք ունի`
ա) պահանջել ճանապարհային վճարը գանձող մարմնից կատարելու հաշվարկ, ինչպես նաև վերահաշվարկ.
բ) օրենքով սահմանված կարգով գանգատարկել ճանապարհային վճարը գանձող մարմնի կամ պաշտոնակատար անձանց գործողությունները.
գ)օրենքով սահմանված դեպքերում հետ պահանջել և ստանալ վերադարձման ենթակա ճանապարհային վճարի գումարները.
դ) ստանալ համապատասխան տեղեկանք ճանապարհային վճարի վճարման մասին.
ե) դիմել պետական մարմիններին` ճանապարհային վճարի արտոնություն ստանալու համար:
Ճանապարհային վճար վճարողը կրում է նաև պարտականությունները։ Մասնավորապես ճանապարհային վճար վճարողը պարտավոր է`
ա) օրենքով սահմանված դրույքաչափերից ելնելով` ինքնուրույն հաշվարկել ճանապարհային վճարի գումարը.
բ) ժամանակին վճարել ճանապարհային վճարը.
գ) անհրաժեշտության դեպքում ճանապարհային վճարը գանձող մարմիններ ներկայացնել համապատասխան փաստաթղթեր և տեղեկություններ.
դ) ներկայացնել ճանապարհային վճարի գծով արտոնության իր իրավունքը հաստատող փաստաթղթերը.
ե) իրավասու մարմինների անցկացրած ստուգումների հետևանքով բացահայտված` թաքցված կամ պակաս ցույց տրված ճանապարհային վճարի գումարի չափով ուղղումներ կատարել հաշվապահական հաշվառման մեջ