Կասկածյալ է այն անձը`
1) որը ձերբակալվել է հանցանք կատարելու մեջ կասկածվելու պատճառով.
2) որի նկատմամբ մինչև մեղադրանք առաջադրելը խափանման միջոց ընտրելու մասին որոշում է կայացված:
Կարևոր է իմանալ, որ քրեական հետապնդման մարմինն իրավունք չունի կասկածյալի վիճակում ձերբակալվածին պահել 72 ժամից ավելի, իսկ անազատության մեջ պահելու հետ չկապված խափանման միջոց կիրառելիս ոչ ավելի, քան 7 օր խափանման միջոց ընտրելու մասին որոշումը նրան հայտարարելու պահից:
Վերը նշված ժամկետները լրանալիս քրեական հետապնդման մարմինը պարտավոր է կասկածյալին ազատել արգելանքից, կամ վերացնել նրա նկատմամբ ընտրված խափանման միջոցը, կամ որոշում ընդունել նրան որպես մեղադրյալ ներգրավելու մասին:
Կասկածը համարելով չհիմնավորված` քրեական հետապնդման մարմինը և դատարանը պարտավոր են կասկածյալին ազատել արգելանքից կամ վերացնել նրա նկատմամբ ընտրված խափանման միջոցը` նախքան սույն հոդվածի երկրորդ մասում սահմանված ժամկետների լրանալը:
Անձը դադարում է կասկածյալ լինելուց նրան արգելանքից ազատելու, նրա նկատմամբ ընտրված խափանման միջոցը վերացնելու կամ նրան որպես մեղադրյալ ներգրավելու մասին քրեական հետապնդման մարմնի կողմից որոշում ընդունելու պահից: