Քիչ առաջ Երևանի ավանգանու անդամ Անահիտ Բախշյանը ահազանգել է, որ Պուշկինի 4 հասցեում գտնվող 19-րդ տարի շինության տանիքը քանդում են:
Շինության առաջին հարկում բնակվում են Կիլիկյան ամուսինները, ովքեր սրբորեն պահպանում են իրենց մնացած գինու մառանները: Ի դեպ, այս տարվա սկզբին գինեգործներն ու հնեագետներն էին կոչ արել պահպանել այս շինությունն ու մառանները, որոնք Երևանի պատմությունն են ու մեծ խթան կարող են լինել զբոսաշրջության զարգացման համար:
Շինության երկրորդ հարկը պատկանում է Սամվել Մայրապետյանին: Ահազանգող քաղաքացիներից մեկը Իրավաբան.net-ի հետ զրույցում նշեց, որ այսօր վեց հոգի եկել են, ասել, թե Մայրապետյանը խնդրել է շինության տանիքի փայտերը հանել:
Ի դեպ, այս հինգշաբթի օրը Կիլիկյանների մառաններում կազմակերպվել էր գինու երեկո, ներկաները փաստել էին, որ այս տարածքում այլ շինություն պարզապես չի կարող լինել: Այնինչ, նշենք, որ Պուշկինի 4 և հարակից տարածքների շինությունները ճանաչվել են գերակա հանրային շահ՝ կառավարության որոշմամբ: Սակայն Կիլիկյանները դատական ատյաններում են պայքարում իրենց տան և Երևանի պատմության այս կարևոր կտորի համար:
Լուսանկարները՝ Արտակ Սարիբեկյանի