Նորք Մարաշում վնասազերծված հայտնի զինված բանդայի գործով նախաքննությունը շարունակվում: Եվ հաշվի առնելով հասարակական մեծ հնչեղություն ունենալու հանգամանքը, այսօր Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) քննչական վարչության ղեկավարի առաջին տեղակալ, քննչական խմբի ղեկավար Միքայել Համբարձումյանը գործի վերաբերյալ որոշակի մանրմասներ հայտնեց՝ ներկայացնելով գործում առկա մի շարք ապացույցներ:
Մասնավորապես, նա լրագրողներին ցույց տվեց բանդան գլխավորած Արթուր Վարդանյանի և խմբակիցների լուսանկարը, որն արվել է Սպիտակի շրջանի Ծաղկաբեր գյուղում, 2015 թվականի սեպտեմբերի 6-ին: Ծաղկաբեր գյուղում է գտնվում Արթուր Վարդանյաի հայրական տունը: Նախաքննությունը պարզել է նաև, թե ովքեր են այդ դիմակավաորված անձիք, նաև զենքերի ձեռքբերման աղբյուրը, նաև այնտեղ հավաքվելու նպատակը:
Խումբը Ծաղկաբեր գյուղում մարզվել է, իսկ երբ ավարտել են մարզումները տեղափոխվել են Երևան: Որպես հավաքատեղի օգտագործվել է Արթուր Վարդանյանի հայրական տունը, որը գտնվել է Արցախի փողոցում:
Նախաքննության ընթացքում հաջողվել է պարզել, թե ինչպես և ում միջոցով են ձեռքբերվել համապատասխան հագուստները (տարբեր ուժային կառույցների համզգեստներ), զենքերը , որքան են վճարվել դրանց դիմաց: «Զենքեր վաճառած անձիք այսօր գտնվում են կալանքի տակ և մեղադրվում են համապատասխան հոդվածներով»:
Խմբի անդամներն ունեցել են բջջային հեռախոսահամարներ, որոնք օգտագործվել են բացառապես միմիյանց հետ կապվելու համար: Նպատակ է եղելօ քողարկելու այդ ամենը, սակայն հեռախոսազրույցները գաղտանալսվել են ԱԱԾ-ի կողմից:
Նորք Մարաշի սեփական տանը խուզարկություն կատարելիս հայտանաբերվել է նոթատետր, որտեղ նշված են եղել խմբի անդամների անունները և այն օբյեկտները, որոնց վրա զինված հարձակմանը պետք է մասնակցեին նրանք: Այս նույն նոթատետրում նշումներ կան նաև այն մասին, թե խմբի անդամներից յուրաքանչյուրին ինձ համազգեստ և զենք է հատկացված: Միքայել Համբարձումյանը նշեց, որ թեև խմբի անդամները ծածկանուններ են ունեցել, սակայն իրենց հաջողվել է բացահայտել նրանց ինքնությունը:
Հայտանաբերվել է նաև Երևանի քարտեզը, որի վրա կարևոր օբյեկտների վրա մեջը խաչերով կլոր նշաններ են եղել: Դրանք այն օբյեկտներ են, որոնց վրա նախատեսվել են հարձակումները՝ Նախագահի նստավայր, Ազգային ժողով, Սահմանադրական դատարան, Հանրային հեռուստաընկերություն, և այլն: Կան նաև առանց խաչի կլոր նշաններ, որոնք տեղադրված են քաղաքի խաչմերուկների և կամուրջների վրա. զինված հարձակման ժամանակ այդ հատվածներում պետք է խցանումներ առաջացնեին, որպեսզի հարձակման թիրախում հայտնված մարմիններին հնարավոր չլիներ արագ օգնության հասնել:
Խմբի անդամները նաև տեղեկություններ են հավաքել շուրջ 147 անձի վերաբերյալ, ովքեր որոշակի դերակատարում ունեն Հայաստանում: Նրանց ուշադրության կենտրոնում են եղել նաև ԱԺ բոլոր պատգամավորները և կարևոր օբյեկտները: Տեղեկություններ են հավաքվել անձնաց ընտանիքի անդամների, բնակության վայրի վերաբերյալ տեղեկություններ, շենքերի մուտքերի, դրանց մոտակայքում տեղակայված տեսախցիկների վերաբերյալ: Տեղեկություններ են հավաքվել նաև ՀՀ նախագհի անվտանգությունը կազմակերպելու վերաբերյալ:
Մասնավորապես, Սերժ Սարգսյանը, երբ 2015-ի սեպտմբերի 24-ին մասնակցել է Գյումրիում Հայ Կաթոլիկե եկեղեցու բացմանը, խմբի պարագլուխ Արթուր Աբրահամյանը հոգևորականի զգեստով ներկա է գտնվել այդ միջոցառմանը և գաղտնի տեսագրություններ արել:
Հայտանաբերվել է նաև մի տեսաուղերձ Արթուր Վարդանյանի կողմից: Այն պետք է հեռարձակվեր կատարվելի հեղաշրջումից և Հանրային հեռուստաընկերությունը գրավելուց հետո. ուղերձում Արթուր Վարդանյանը բացատրում է հեղաշրջան նպատակներն ու իր ծրագրերը: Նաև հայտնում, որ իրենց մտադրությունն իրականացրեց իր խմբի և մի խումբ ազատամարտիկների հետ:
Նաև անգալալեզու նամակի տեքստ է հայտանաբերվել, որը պետք է ուղարկվեր ՀՀ-ում բոլոր դեպսանատներին և հրավիրեր ժողովի, որտեղ պիտի բացատրվեին կատարված պատճառներն ու հետագա անելիքները: