Ռեստորանում հարբեցնելուց հետո Թորոսյանը խաբեությամբ ինձ տարավ կողքի ննջասենյակը, խաբեությամբ լրիվ մերկացրեց և բոլոր շորերս անխտիր բռնությամբ հանեց: Բայց հասկանալով նրա սեռական չար նպատակները` ես արգելեցի լրիվ հանել կիսագուլպաներս, միայն մի ոտքս հանեցի: Բայց նա այնքան էր գրգռված, որ կես ժամ անընդհատ միմիայն սեռական բնույթի հայհոյանքներ էր տալիս և ծխում բազկաթոռի մեջ առանց ինձ մոտենալու: Դրա համար էլ ես ստիպված էի նորից շորերս հագնել, որի համար բողոքում եմ:
(Ցուցմունքից)
Ծանուցում: Իրավաբանական խճանկար բաժնում հրապարակվում են հումորային նյութերի, նախաքննության և դատաքննության ընթացքում ի հայտ եկած զվարճալի ու զավեշտալի դրվագներ: