Դատարանի նախագահ է հրաժարականի դիմում ներկայացրել

Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ հրաժարականի դիմում է ներկայացրել: Այս մասին Իրավաբան.net կայքին փոխանցեց Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի ղեկավարի առաջին տեղակալ, դատարանների նախագահների խորհրդի քարտուղար Աննա Վարդապետյանը: Պարոն Ուզունյանը ցանկանում է աշխատել որպես նույն դատարանի դատավոր:

Աննա Վարդապետյանի խոսքերով՝ ՀՀ արդարադատության խորհուրդը դեռևս չի քննարկել պարոն Ուզունյանի դիմումը, Խորհրդի նիստը փետրվարի 12-ին է նշանակված:

Իրավաբան.net 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել