ՀՀ վճռաբեկ դատարանի Գագիկ Միքայելյանի վերաբերյալ նախադեպային որոշման համաձայն սահմանված է.
Բերման ենթարկված անձը (բերվածը) պետք է օժտված լինի առնվազն հետևյալ իրավունքներով.
ա) իմանալու իրեն արգելանքի վերցնելու պատճառը (բխում է ՀՀ Սահմանադրության 16-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին նախադասությունից, Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 3(ա) ենթակետից),
(բ) տեղեկացնելու իրեն բերման ենթարկելու մասին (բխում է ՀՀ Սահմանադրության 16-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ նախադասությունից),
(գ) հրավիրելու իր փաստաբանին (բխում է ՀՀ Սահմանադրության 20-րդ հոդվածի 1-ին մասից),
(դ) լռելու (բխում է ՀՀ Սահմանադրության 22-րդ հոդվածի 1-ին մասից):
Ձերբակալման ընթացակարգը բաղկացած է միմյանց հաջորդող չորս գործողություններից` (1) անձին ազատությունից փաստացի զրկելը, (2) նրան իրավասու մարմին բերելը, (3) ձերբակալման արձանագրություն կազմելը և (4) այդ մասին նրան հայտարարելը:
Եթե քրեական հետապնդման մարմին բերելուց չորս ժամ հետո ազատությունից զրկված անձին ձերբակալման արձանագրությունը չի հայտարարվի, ապա անձն օրենքի ուժով պետք է համարվի ձերբակալված և իրավունք ունենա օգտվել ձերբակալվածի համար օրենքով սահմանված երաշխիքներից, այդ թվում՝ ՀՀ Սահմանադրության 16-րդ հոդվածով ամրագրված՝ 72 ժամվա ընթացքում դատարանի որոշմամբ չկալանավորվելու դեպքում անհապաղ ազատ արձակվելու իրավունքից:
Որոշմանն ամբողջությամբ կարող եք ծանոթանալ սույն հղմամբ։