Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124.3–րդ հոդվածի համաձայն սահմանված է.
Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից լուսացույցի կամ կարգավորողի արգելող ազդանշանին չենթարկվելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով:
ՀՀ կառավարության թիվ 955–Ն որոշման համաձայն սահմանված է.
դեղին ազդանշանն արգելում է երթևեկությունը և նախազգուշացնում ազդանշանի առաջիկա փոփոխման մասին.
Այսինքն, լուսացույցի դեղին ազդանշանի դեպքում նույնպես ենթակա եք տուգանման 20 հազար դրամի չափով։