Իրազեկում բոլոր ՀԴՄ օգտագործողներին

ՀՀ կառավարության թիվ 1325–Ն որոշման համաձայն ամրագրված է.

Կազմակերպությունում ՀԴՄ-ի միջոցով հաշվարկներն իրականացնելու համար այդ պարտականությունները սահմանված կարգով (հրամանով) դրվում են համապատասխան աշխատողի վրա (այսուհետ` պատասխանատու անձ):

Հարկային տեսչությունում ՀԴՄ-ի գրանցման քարտը, ՀԴՄ-ի անձնագիրը պահպանվում են կազմակերպության գործունեության իրականացման վայրում:

Կազմակերպության պատասխանատու անձը պարտավոր է աշխատանքային օրվա (հերթափոխի) սկզբում ստուգել ՀԴՄ-ի աշխատանքը, ՀԴՄ-ում տեղադրել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջներին համապատասխանող չեկային (կտրոնային) ժապավեն և այն միացնել:

Պատասխանատու անձը պարտավոր է`

ա) հաշվիչ սարքի միջոցով մուտքագրել դրամական գումարը, որոշել ընդհանուր գումարը և տեղեկացնել գնորդին, պատվիրատուին և այլն,

բ) ՀԴՄ-ի միջոցով տպել և գումարն (ներառյալ կանխավճարը) ստանալու պահին ապրանքի հետ միասին գնորդին, պատվիրատուին տրամադրել դրամարկղային չեկ (կտրոն), իսկ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հարկային վարչարարությանն օժանդակության նպատակով վիճակահանության (այսուհետ` վիճակահանություն) անցկացման ժամանակահատվածում` ժապավենի դարձերեսին հատուկ համար (համարներ) պարունակող չեկ (կտրոն),

գ) ծառայությունների մատուցման դեպքում` չեկը (կտրոնը) տրամադրվում է այդ ծառայության դիմաց կանխիկ վճարում (ներառյալ կանխավճար) ստանալու պահին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել