Յուրաքանչյուր 16 տարին լրացած քաղաքացի իրավունք ունի ստանալ նույնականացման քարտ, որը տրվում է 10 տարի վավերականության ժամկետով, գործում է բացառապես ՀՀ տարածքում : Նույնականցման քարտի տրամադրման համար գանձվող պետական տուրքը կազմում է 3000 դրամ, իսկ այն քաղաքացիները, ովքեր առաջին անգամ են դիմել նունականացման քարտ ստանալու խնդրանքով, այն ստանում են բացառապես ԱՆՎՃԱՐ :
«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի հոդված 26–րդ հոդվածի համաձայն նույնականացման քարտ տալու համար պետական տուրքի վճարումից ազատվում են աղքատության ընտանեկան նպաստ ստացող ընտանիքի անդամ` Հայաստանի Հանրապետության քաղաքացիները և առաջին անգամ նույնականացման քարտ ստացող Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, որոնք 16 տարին լրանալուց հետո չեն ստացել Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր:
1) դիմում.
2) անձնագիր կամ ծննդյան վկայական.
3) Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ նախատեսված` ինքնությունը հավաստող այլ փաստաթղթեր
4) զինվորական կցագրման վկայական կամ զինվորական գրքույկ կամ զինվորական հաշվառման փաստը հավաստող տեղեկանք (զինապարտները).
5) բժշկական բնույթի համապատասխան փաստաթուղթ` քաղաքացու կամ սույն օրենքով նախատեսված դեպքերում` ներկայացուցչի ցանկությամբ նույնականացման քարտում արյան խմբի և ռեզուսի վերաբերյալ տվյալներն առաջին անգամ ամրագրելու դեպքում.
6) պետական տուրքի վճարման անդորրագիր: