Խուսափեք հերթական անգամ 5000 ՀՀ դրամի չափով տույժի որոշում ստանալուց ՃՈ–ից

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124–րդ հոդվածի 1–ին մասի համաձայն տրանսպորտային միջոցների վարորդների կողմից ճանապարհային նշանների կամ ճանապարհային գծանշումների պահանջները չկատարելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով:

Նույն հոդվածի 5–րդ մասի համաձայն տրանսպորտային միջոցների վարորդների կողմից խաչմերուկների անցման կանոնները խախտելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով:

Նույն հոդվածի 8–րդ մասի համաձայն տրանսպորտային միջոցների վարորդների կողմից վազանցի կանոնները խախտելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել