Պետական ռեգիստրն ապահովում է իրավաբանական անձի գրանցման էլեկտրոնային հայտերի ընդունումն օրվա ցանկացած ժամի։
Ոչ աշխատանքային օրերին ներկայացված էլեկտրոնային հայտերը համարվում են ներկայացված դրանց հաջորդող աշխատանքային օրը։ Ժամը 18։00–ից հետո ներկայացված էլեկտրոնային հայտերը համարվում են ներկայացված դրան հաջորդող աշխատանքային օրը։
Դիմողն իրավաբանական անձի գրանցման փաստաթղթերը կարող է ներկայացնել պետական ռեգիստրի ինտերնետային կայքում գրանցվելուց հետո (e-register.am): Դիմողը լրացնում է «Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով պահանջվող փաստաթղթերում ներառման ենթակա տեղեկությունները, որից հետո համակարգի կողմից գեներացվում են համապատասխան փաստաթղթերը, որոնք դիմողը հանձնում է պետական ռեգիստր` էլեկտրոնային եղանակով։
Հայտերի ընդունման էլեկտրոնային համակարգն ստուգվում է դիմողի մուտքագրած տվյալները։ Մուտքագրված տվյալների համապատասխանությունն ստուգվում է համապատասխան պետական մարմինների տվյալների էլեկտրոնային շտեմարանների հետ։
Տվյալների անհամապատասխանության դեպքում դիմողը համակարգի կողմից անմիջապես համապատասխան հաղորդագրության միջոցով ծանուցվում է դրա մասին։
Գրանցման համակարգը հնարավորություն է ընձեռում պահպանելու լրացված տեղեկատվությունը, ինչպես նաև, անհրաժեշտության դեպքում, փոփոխելու այն, մինչև դիմումը հանձնելը։
Դիմողն իրավաբանական անձի պետական գրանցման կամ անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառման դիմումը և իրավաբանական անձի պետական գրանցման կամ անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառման համար պահանջվող բոլոր տեղեկությունները հանձնելուց հետո գրանցման համակարգի կողմից անմիջապես հետո ստանում է 12 նիշանոց համար, որը նրան հնարավորություն է տալիս հետևելու և տեղեկանալու գրանցման ամբողջ ընթացքի մասին։