Քչերը գիտեն, թե ո՞ր դատարան պետք է բողոքարկել նոտարի գործողություննեը, որ բողոքը չմերժվի

«Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի համաձայն սահմանված է.

«Անձը, որի շահերը շոշափում է նոտարի գործողությունը կամ անձը, որին մերժվել է նոտարական գործողություն կատարելը, կարող է կատարված նոտարական գործողությունը կամ նոտարական գործողության կատարումը մերժելը բողոքարկել դատարան:

Նոտարի այլ գործողությունները կարող են բողոքարկվել կամ դատարան, կամ արդարադատության նախարարին, կամ նոտարական պալատ»:

Ուշադրություն. Նոտարը վերը վկայակոչված օրենքի համաձայն  արդարադատության իրականացմանը նպաստող հանրային ծառայություններ իրականացնող անձ է, այսինքն պետական (վարչական) մարմին չէ, հետևաբար նրա գործողությունները չեն կարող բողոքարկվել վարչական դատարան, դրանք ենթակա են վիճարկման ընդհանուր իրավասության դատարաններում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել