Որպես կանոն անձնագիր 10 տարի վաղեմության ժամկետով պարտավոր են ձեռք բերել 16 տարին լրացած անձինք՝անկախ նրանց բնակության վայրից: Սակայն «ՀՀ քաղաքացիության և անձնագրի մասին» ՀՀ օրենքում նախատեսված է նաև անձնագրի ձեռք ձեռք բերելու հնարավորություն անձի կողմից, եթե նույիսկ չի լրացել վերջինիս 16 տարին:
ՀՀ` մինչև 16 տարեկան քաղաքացիներին ՀՀ քաղաքացու անձնագիր է տրվում առանց անձնագրում հաշվառման մասին նշում կատարելու:
Մինչև 16 տարին լրանալը ՀՀ քաղաքացիներին ՀՀ քաղաքացու անձնագրով փաստաթղթավորելիս` անձնագրերը տրվում են 3 տարի վավերականության ժամկետով, իսկ արական սեռի 15 տարին լրացած անչափահասներին` մինչև 18 տարին լրանալը:
16 տարին չլրացած ՀՀ քաղաքացու` մինչև 16 տարին լրանալը տրված անձնագիրը կարող է փոխանակվել նրա մեկ ծնողի կամ օրինական ներկայացուցչի դիմումի հիման վրա` նախքան անձնագրի վավերականության ժամկետը լրանալը:
Մինչև 16 տարեկան անչափահասների անձնագրերի 5-րդ էջի «Նշումներ» բաժնում կատարվում է ծնողների մասին տվյալների (անունը, ազգանունը) գրառում: Ծնողների մահացած կամ օրենքով սահմանված կարգով անհայտ բացակայող ճանաչված լինելու դեպքում անձնագրերի 5-րդ էջի «Նշումներ» բաժնում գրառումներ չեն կատարվում:
ՀՀ քաղաքացու անձնագրով փաստաթղթավորված արական սեռի 15 տարին լրացած անձանց մասին տվյալները (անունը, ազգանունը, հայրանունը, ծնողների հաշվառման վայրը) ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության կողմից յուրաքանչյուր եռամսյակը մեկ անգամ փոխանցվում են ՀՀ պաշտպանության նախարարության հանրապետական զինվորական կոմիսարիատ:
ՀՀ քաղաքացու անձնագիրը պատրաստվում է միասնական նմուշով` հայերեն և անգլերեն, քաղաքացու ցանկությամբ տրվում է ռուսերեն ներդիր:
Ռուսերեն ներդիր տալու համար քաղաքացուց գանձվում է տուրք` «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքով սահմանված բազային տուրքի չափով՝ 1000 դրամ: