ՀՀ կառավարության 2012 թվականի հոկտեմբերի 4–ի թիվ 1225–Ն` «Եվրոպական միության անդամ պետությունների, Եվրոպական միության շենգենյան դրույթները կիրառող Եվրոպական միության ոչ անդամ պետությունների, ինչպես նաև մի շարք Եվրոպական պետությունների քաղաքացիներին Հայաստանի Հանրապետության մուրքի վիզայի պահանջից ազատելու մասին» որոշմամբ սահմանվել է.
«Եվրոպական միության անդամ պետությունների` Ավստրիայի, Բելգիայի, Բուլղարիայի, Գերմանիայի, Դանիայի, Էստոնիայի, Իռլանդիայի, Իսպանիայի, Իտալիայի, Լատվիայի, Լեհաստանի, Լիտվայի, Լյուքսեմբուրգի, Կիպրոսի, Հունաստանի, Հունգարիայի, Մալթայի, Մեծ Բրիտանիայի և Հյուսիային Իռլանդիայի Միացյալ Թագավորության, Նիդերլանդների, Շվեդիայի, Չեխիայի, Պորտուգալիայի, Ռումինիայի, Սլովակիայի, Սլովենիայի, Ֆինլանդիայի, Ֆրանսիայի, Խորվաթիայի և Եվրոպական միության շենգենյան դրույթները (Schengen Acquis) կիրառող` Եվրոպական միության ոչ անդամ հետևյալ պետությունների` Իսլանդիայի, Լիխտենշտեյնի, Նորվեգիայի և Շվեյցարիայի, ինչպես նաև հետևյալ եվրոպական պետությունների` Վատիկանի, Սան Մարինոյի, Անդորրայի, Մոնակոյի և Չեռնոգորիայի քաղաքացիների համար սահմանել առանց մուտքի վիզայի այցելությունների ռեժիմ 2013 թվականի հունվարի 10-ից»: