«Վարչական իրավախախտումների մասին» ՀՀ օրենսգրքի 124-րդ հոդվածի համաձայն սահմանված են վարորդի կողմից ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների դեպքում սահմանված տուգանքի չափերը։
Այդ հոդվածի համաձայն ճանապարհի բաժանարար գոտին չնախատեսված վայրերում տրանսպորտային միջոցների վարորդների կողմից հատելը ձախ շրջադարձ կամ հետադարձ կատարելու եղանակով` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով (20.000 ՀՀ դրամ):