Այս գործի մյուս նիստերը՝
բացել բոլորը
Փակել

Լարված իրավիճակ դատարանում. դատավորը մերժեց պաշտպանի ներկայացրած միջնորդությունը

Արաբկիր և Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանի դատական նիստի ժամանակ լարված իրավիճակ էր:

Այսօրվա նիստի ժամանակ մեղադրանքի պաշտպանությունը լիազորվել է դատախազ Կարեն Հարությունյանին, քանի որ այս գործով դատախազ Վարդան Պապիկյանը մասնակցում է վերապատրաստման դասընթացների:

Դատավորը չէր կարողանում սկսել դատական նիստը: Մասնակիցները բողոքում էին, որ ձայնը ցածր է և լսելի չէ: Պահանջում էին բարձրախոս: Դատավորը մի քանիսին նկատողություն արեց` պահանջելով ներողություն խնդրել նիստը ընդմիջելու համար:  Ապա տեսնելով, որ պահանջը չեն կատարում, հանձնարարեց կարգադրիչներին դուրս հրավիրել նրանց դահլիճից: Ազատամարտիկի ընկերներից Սուսաննա Մարգարյանը պատասխանեց. «Ներողություն հայ ժողովրդին»:

Այս պատասխանը դատավորին չբավարարեց, նա պահանջեց ներողություն խնդրել նաև դատարանից. «Ես ասեցի, ներողություն հայ ժողովուրդ, ինչի դուք հայ չեք»,- ասաց Սուսաննա Մարգարյանը:

Միայն դրանից հետո դատավորը կարողացավ կարգուկանոն հաստատել նիստերի դահլիճում:

Նախագահող դատավոր Լևոն Ավետիսյանը նախ ներկայացրեց նոր դատախազին, ապա անդարադարձավ նախորդ նիստի ժամանակ Վոլոդյա Ավետիսյանի պաշտպան Արա Զաքարյանի ներկայացրած միջնորդությանը: Վերջինս պահանջում էր փոփոխել որպես կալանք ընտրված խափանման միջոցը գրավով:

Դատախազը առարկեց նշված միջնորդությանը` փաստարկելով, որ նման միջնորդություններ նախորդ նիստերի ժամանակ ևս ներկայացվել են և մերժվել  դատական նիստը խոչընդոտելու և անօրինական ազդեցություն ունենալու հիմքով: Հետևաբար այս միջնորդությունը ևս ենթակա է մերժման:

Դատավորը գնաց խորհրդակցական սենյակ որոշում կայացնելու: Կես ժամ անց վերադարձավ` մերժելով ներկայացված միջնորդությունը:

Լարված իրավիճակ է ոչ միայն նիստերի դահլիճում, այլ նաև դահլիճից դուրս: Մի խումբ քաղաքացիներ հավաքվել են նիստերի դահլիճի մուտքի մոտ և ցանականում են մասնակցել դատական նիստին, բայց քանի որ  դահլիճում տեղ չկա նրանց մուտքը կարգադրիչները արգելում են: Դա էլ առաջացնում է դրսում հավաքվածների զայրույթը:

Արև Ավագյան

Իրավաբան.net

  Դիտվել է`

Այլ դատական գործեր

Դատական գործերի տեսանյութեր

Դատական գործեր (ֆոտո)

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել