ՄԻԵԴ-ի դատավճիռը կարող է կարևորագույն նախադեպ լինել Հայաստանի համար. Լևոն Մարտիրոսյան

Մարդու իրավունքների եվրոպական դատարանում հայկական կողմի երեկվա փաստարկները բավականին ուժեղ են։ Կարծում է ԱԺ պատգամավոր, իրավագետ Լևոն Մարտիրոսյանը։

«Մենք հենվում ենք պատմական փաստարկների վրա։ Ընդհանուր կոնսենսուս, ըստ դատարանի՝ առաջին ատյանի, չկա՝ արդյոք Հայոց ցեղասպանություն տեղի ունեցե՞լ է, թե՞ ոչ։ Մեր համոզմամբ՝ այդ կոնսենսուսն իրականում կա, որովհետև բազմաթիվ երկրներ օրենքի կամ հայտարարությունների մակարդակով ընդունել են Հայոց ցեղասպանությունը։ Ցանկության դեպքում յուրաքանչյուր դատարան, եթե արդար դատավարություն լինի և բարի կամք դրսևորի, կարող է ճանաչել 1915 թվականի տեղի ունեցածը՝ որպես ցեղասպանություն»,- ընդգծեց իրավաբանը՝ հավելելով․ «Այլ հարց է, որ խոսքը գնում է Եվրոպական կոնվենցիայի այս կամ այն դրույթների հակասության հետ, իսկ խոսքի ազատության իրավունքը հաստատված իրավունք է»։

Ըստ պարոն Մարտիրոսյանի՝ մի քանի ամիս անց կհրապարակվի դատավճիռը, որը նշանակալի կարող է լինել մեր երկրի համար․ «Այն կարող է կարևորագույն նախադեպ լինել հայկական կողմի համար դրական արդյունքի պարագայում»,- շեշտեց իրավաբանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել