Ի՞նչ ապագա կունենան պաշտոնյաներին տրված նվերները․ «Սովորույթների վերաարժեվորման խնդիր ունենք»
Հայաստանում գործող օրենսդրությունը 3 դեպք է նախատեսում, երբ պաշտոնյաներին և հանրային ծառայողներին տրված նվերները պետք է դառնան պետության սեփականությունը։ Դրանք են արարողակարգային նվերները, տարբեր միջոցառումների, գործուղումների ժամանակ տրված նվերները, որոնց արժեքը գերազանցում է 60 հազար դրամը, ինչպես նաև արգելված նվերները։
Մինչև այժմ չէր կարգավորվում պետության կողմից նվերների տնօրինման հարցը։ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունել է գործադիրի ներկայացրած նախագծերը, որոնք պետք է կարգավորեն նշված խնդիրները։ Այսպիսով, նվերները տնօրինող մարմինը Պետական գույքի կառավարման կոմիտեն է լինելու։
Մանրամասները՝ տեսանյութում։
Լուսանկարը պատրաստվել է AI-ի միջոցով։