Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 02.11.2012թ. վճռով Սիրանուշն ու Արմենն ամուսնալուծվել են:
Դատաքննությամբ դատարանը հաստատված է համարել այն հանգամանքը, որ վեճի առարկա հանդիսացող ոսկյա զարդերը հայցվորը որպես նվեր է ստացել 2009 թվականին` հասանեկան ծիսակատարության ժամանակ:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 201 հոդվածի 2-րդ կետի համաձայն` մինչև ամուսնությունն ամուսիններից յուրաքանչյուրի գույքը, ինչպես նաև ամուսնության ընթացքում ամուսիններից մեկի նվեր կամ ժառանգություն ստացած գույքը նրա սեփականությունն է:
Դատարանը նկատի ունենալով, որ վերը նշված ոսկյա զարդերը հայցվորը որպես նվիրատվություն ստացել է մինչ ամուսնությունը ՔԿԱԳ մարմնում գրանցելը, գտնում է, որ առաջացած իրավահարաբերության նկատմամբ կիրառման է ենթակա ՀՀ քաղաքացիական օրենսդրությունը:
Հայցվորը պահանջել է նաև ճանաչել իր համատեղ սեփականության իրավունքը “OPEL vectra-1.8” մակնիշի ավտոմեքենայի նկատմամբ:
Ինչ վերաբերվում է հայցապահանջի այն մասին, որ որպես համատեղ ամուսնական կյանքում ձեռք բերված գույք հայցվորին պետք է վճարվի ավտոմեքենայի մինչ վթարային վիճակում գնահատված արժեքի կեսը, դատարանը նկատի ունենալով, որ վթարը տեղի է ունեցել կողմերի համատեղ ամուսնական կյանքի ընթացքում, գտնել է, որ հայցապահանջը ենթակա է բավարարման ավտոմեքենայի հետվթարային գնահատման արժեքի կեսի մասով:
“Վարմօն Ռիելթի” ՍՊԸ-ի 24.09.2012թ. թիվ 075-02/Վ-012 հաշվետվության համաձայն հետազոտվող “OPEL vectra-1.8” մակնիշի ավտոմեքենայի առկա վթարված վիճակի շուկայական գինը, փորձաքննության կատարման ժամանակահատվածի դրությամբ, գնահատվել է 485.000 ՀՀ դրամ:
Այս առումով հետաքրքրական այն է, որ դատարանը վիճելի ոսկյա զարդեր դիտել է հայցվորին որպես նվեր հանձնված գույք այն դեպքում, երբ համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 595-րդ հոդվածի՝ նվիրատվության պայմանագիրը կնքվում է գրավոր:
Անշարժ գույքի նվիրատվության պայմանագիրը ենթակա է նոտարական վավերացման:
Ստացվում է, որ դատարանն առանց գրավոր պայմանագրի հաստատված է համարել նվիրատվության առկայությունը:
Աղբյուրը՝ Իրավաբան.net