Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի վրույթում է գտնվում քրեական գործն ըստ մեղադրանքի Մարիամ Աղաջանյանի: (նախկինում չդատված):
Վերջինսի մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա իր ամուսնու` Վահագն Հարությունյանի կողմից այլ կանանց հետ շփվելու առիթով տան ննջասենյակում վիճաբանել է նրա հետ, որի ընթացքում ննջասենյակում գտնվող խոհանոցային դանակով մեկ անգամ դիտավորությամբ հարվածել է ամուսնու որովայնի շրջանին` վերջինիս առողջությանը պատճառելով ծանր վնաս` որովայնի առաջնային պատի ծակած-կտրած թափանցող վերքի ստորին սիներակի բարակ, սիգմաձայն աղիների վնասումով:
Գործով որպես իրեղեն ապացույց են հանդիսանում Մ. Աղաջանյանի անձնագիրը, իրեղեն ապացույց ճանաչված շապիկը և դանակը: Իրեղեն ապացույցները քրեական գործի հետ միասին հանձնվել են դատավորին:
Մինչև դատաքննությունն սկսելն ամբաստանյալ Մարիամ Աղաջանյանը միջնորդել է դատական քննությունն անցկացնել արագացված կարգով և հայտարարել, որ համաձայն է առաջադրված մեղադրանքին, գիտակցում է արագացված կարգով դատական քննություն անցկացնելու հետևանքները, միջնորդությունը ներկայացրել է կամավոր` պաշտպանի հետ խորհրդակցելուց հետո: Միջնորդությունը հաստատել է նաև ամբաստանյալի պաշտպան Կրոմվել Գրիգորյանը:
Տուժող Վ. Հարությունյանը նույնպես չի առարկել դատական քննության արագացված կարգ կիրառելուն, նշել է, որ որևէ բողոք կամ պահանջ չունի ամբաստանյալից և խնդրել է նրա նկատմամբ մեղմ պատիժ նշանակել:
Դատարանը հիմք ընդունելով մեղադրանքի հիմքում դրված ապացույցները, գտնում է, որ ամբաստանյալ Մարիամ Աղաջանյանի մեղավորությունը` դիտավորությամբ Վահան Հարությունյանի առողջությանը կյանքի համար վտանգավոր ծանր վնաս պատճառելու մեջ, որը նախատեսված է ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով, ապացուցված է:
Դատարանը վճռել է Մարիամ Աղաջանյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով և նրա նկատմամբ պատիժ նշանակել ազատազրկում 3 /երեք/ տարի ժամկետով:
Դատարանը միաժամանակ կիրառել է ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածը, և Մարիամ Աղաջանյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառել` սահմանելով փորձաշրջան 1 /մեկ/ տարի ժամկետով:
Աղբյուրը`Իրավաբան.net