Ո՞վ է մայրը հայ ընտանիքում՝ նա սրբություն է. Տեր Շահե քահանա Հայրապետյան

Եվրոպայի կինը բռնակալ է, ով տիրում է իր ամուսնում, արևելքի կինը ստրուկ է, ով իր է, առարկա, իսկ հայ կինն իր օջախի, գենի պահպանողն է, պետք է արմատից կտրել նրան, այսպիսի դաժանությամբ է նկարագրել 20-րդ դարի սկզբում Լորենս Արաբացին, ով անգլիական լրտես էր արևելյան երկրներում: Այս մասին «Եկեղեցին և իրավունքը» շարքի շրջանակներում Իրավաբան.net-ի հետ զրույցում պատմում էր Սուրբ Սարգիս առաջնորդանիստ եկեղեցու խորհրդակատար քահանա Տեր Շահե քահանա Հայրապետյան:

-Տեր Շահե, արդյո՞ք քրիստոնեությունը որևէ կերպ սահմանափակում է կնոջ իրավունքները:

-Ծննդոց գրքում նշված է, որ Եվան ստեղծվեց որպես օգնական և նրա իրավունքների մասին ոչինչ չի նշվում, ուղղակի, երբ  նրանք ճաշակեցին արգելված պտուղը, Աստված ասաց՝ ենթակա կլինես քո տղամարդուն: Այսինքն, նրանք սկսզբում հավասար էին, Եվային որպես օգնական և իհարկե պտղաբերության համար ստեղծեց Աստված, քանի որ հենց ստեղծեց մարդուն ասաց՝ աճեք, բազմացեք և լցրեք երկիրը:

Աստվածաշնչում շատ գրքեր կան, որ հենց կնոջ անունով են, իսկ երբ մտնում ենք եկեղեցի, սուրբ սեղանի վրա բազմած է լինում Աստվածածինը: Կնոջ կերպարը ոչ թե ոտնահարված է, այլ հակառակը՝ պանծացված է, փառաբանված: Աստվածածինն ինքը մաքրեց մեր նախամայր Եվայի մեղքերը: Ո՞վ է մայրը հայ ընտանիքում՝ նա սրբություն է: Խնջույքների ժամանակ մոր կենացը հատուկ նշվում է, նման բան ես չեմ հանդիպել օրինակ ռուսական միջավայրում: Այնտեղ, օրինակ, զոքանչը ատելի է, իսկ մեզ մոտ մայրը մայր է, իսկ անեկդոտներն զոքանչների մասին դա ուրիշ հարց է, այդ ատելությունը մեր մենթալիտետի մեջ չկա: Հայ կինը նահապետական ընտանիքի շարժող ուժն է: Քրիստոնեությունն ուղղակի մեծարել և մինչև հիմա էլ մեծարում է կնոջը, ավետարանական մի քանի նշումներ կան, որ կինը եկեղեցի մտնելիս պետք է ծածկի գլուխը, և պատահական չէ, որ եկեղեցին հենց կոչվում է հարս, իսկ Քրիստոսը հենց փեսան է: Եվ այս ամենն ամփոփված է Սողոմոնի Երգ երգոց գրքում:

-Իրավական առումով ամեն ինչ արվում է, որ տարբերություն չլինի կնոջ և տղամարդու իրավունքների մեջ, իսկ պսակադրության արարողության ժամանակ կինն ասում է՝ հնազանդ եմ, ինչու՞:

-Դա կապված է հենց դրախտի հետ, որովհետև երբ նրանք իրոք հավասար էին կինը գործեց մի մեղմ, որ մարդը դուրս մնաց դրախտից և այդ հնազանդ եմ բառը ցույց է տալիս, որ ես այլևս չեմ անի դա, այսինքն ես կմնամ իմ սահմմաներում, չեմ անցնի առաջ, և այդ բառը վերցված է Պողոս առաքյանլի Եփեսացիների 5-րդ գլխից, և Պողոս առաքյալն ասում է հնազանդ եղեք մեկդ մյուսին, կինը թող հնազանդվի իր ամուսնուն, ինչպես եկեղեցին է հնազանդվում Քրիստոսին, բայց տղամարդը պիտի պահպանի իր կնոջը, սնի, զգեստավորի: Այստեղ ուղղակի վերջում մի նշում է արվում՝ կինը թող երկյուղ ունենա իր տղամարդուց: Այս ամենը գալիս է նախապատմական շրջանից, կինն այնուամենայնիվ չունեցավ այն իմաստությունը, որ երկխոսության մեջ չմտնի օձի հետ, որովհետև և ճշմարտություններ ասեց, և սուտ խառնեց դրա հետ և կինը չկարողացավ ընկալել, որն է սուտը:  Հնազանդվելը չի նշանակում ստրուկ լինել, ամենեվին, ուղղակի մարդը պետք է ճանաչի իր չափը:

-Ասում եք, որ կինը պետք է երկյուղ ունենա տղամարդուց, միգուցե դա՞ է նաև պատճառներից մեկը, որ կանայք շատ հաճախ հենց ընտանիքում բռնության են ենթարկվում իրենց ամուսինների կողմից:

-Պետերբուրգում մասնակցում էինք սիմպոզիումի, որտեղ ճգնաժամային կենտրոններ կային: Հրավիրլներնը և Աֆրիկայից էին, և Ֆրանսիայից, Հայաստանից, Ռուսաստանից և այլն և Պետերբուրգի քաղաքապետարանի ներկայացուցիչնը հայտնեց, որ ամեն ժամը մեկ ընտանիքում բռնության հետևանքով մահանում է մի ռուս կին: Նա ասաց, որ եթե դա տղամարդկանց հետ լիներ, ապա SOS կհայտարարեին, բայց ասում են, որ կինը արհամարված է, և նա բողոքում էր այն մասին, որ երբ կանայք գալիս էին բողոքում ու գործւ դատարան էր հասնում, ռուս կինը հրաժարվում էր ու այդ ամբողջ ֆինանսական ծախսը մնում էր քաղաքապետարանի ուերին և նա կոչ էր անում, որ ամուր կանգնեն իրենց իրավունքների համար: Դուք տեսեք մեր ընտանիքներում ինչպես է. հայ կինը, հայ քույրը, հայ մայրը պահպանված են ամեն ինչով: Ճիշտ կլիներ, որ ձեր ասած հարցով հասարակական կազմակերպությունները զբաղվեին, որովհետև նրանք գրանտ են ստանում դրա համար, բայց դա ցեխ է նետում իմ հայ բարոյականության վրա: Ես ուզում եմ, որ իմ հայ մայրն ու կինը մնան այն բարձունքի վրա, որը Աստվածաշնչում է: Նարեկյան մատյանի 80-րդ գլուխն ամբողջությամբ նվիրված է հայ կնոջ կերպարին, դա ամփոփված է Աստվածածնի կորպարում, ընթերցեք և տեսեք, թե ով է հայ կինը կրոնավորի համար:

-Երևի ճիշտ չէ կրոնները համեմատել, բայց ի՞նչ տարբերություն կամ առավելություն ունի կինը քրիստոնեության մեջ՝ մյուս կրոնների համեմատ:

-Մեր Սուրբ սեղանի վրա բազմած է Աստվածամայրը, մենք պատարագ ենք անում և Քրիստոս մարմնանում է Աստվածածնի պատկերի ներքո, ամեն մի խորան, որտեղ սուրբ սեղան կա, այն կոչվում է Աստվածածին, այսինքն գմբեթարդը սուրբ սեղանով որովայնն է, որտեղ ամեն օր մարմնանում է Քրիստոսը: Ահա այն պատիվը, որը տրված է կնոջը՝ հայոց եկեղեցում:

-Զրկվա՞ծ է կինն ինչ-որ բանից:

-Աստված տա, որ կինը զրկվի լկտի վարմունքից, իր բարոյականությունը չտանի արաբական երկներ կամ Թուրքիա, այո՛, թող զրկվի այդ «շնորհներից» և մնա իր կերպի մեջ: Ես կուզեի, որ հայ կինը ճանաչեր իրեն, իր արժեքներն ու պատիվը, այն գնահատականը, որ ինքն ունի իր եկեղեցու կողմից, այդ դեպքում հայ կինը երբեք չի փոխվի և չի վերցնի ուրիշի զգեստը:

Հարցազրույցը՝ Ալիսա Չիլինգարյանի

Լուսանկարները՝ Ալեքսանդր Սարգսյանի

Շարքի մտահղացման հեղինակներ՝ Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ՝ Կարեն Զադոյան Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժնի պատասխանատու՝ Տեր Եսայի քահանա Արթենյան

Կարդացեք նաև՝

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել