55-ամյա կինը հետախուզվում էր Ռումինիայի Ինտերպոլի կողմից

Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ ապրիլի 24-ին Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո ձերբակալվել և գծային բաժին է տարվել 55-ամյա Լիլիան Կ.-ն: Նա 2019 թ. մարտի 12-ից Ռումինիայի Հանրապետության Ինտերպոլի կողմից հետախուզվում էր փողերի լվացման մեղադրանքով:

Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։

Խափանման միջոցը՝ կալանք:

Հայտնաբերման մասին հայտնվել է ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ և դատախազությանը:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել