Անվճար իրավաբանական աջակցության տրամադրում Աշտարակ քաղաքում բնակվող Արցախից բռնի տեղահանված անձանց

Ապրիլի 29-ին ժամը 15:00-ին Աշտարակ քաղաքի Չարենցի 1 հասցեում գտնվող Աշտարակի Պ․ Պռոշյանի անվան թիվ 3 դպրոցի  շենքում Աշտարակ քաղաքում բնակվող Արցախից բռնի տեղահանված անձանց «Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների իրավունքների պաշտպանության մեխանիզմների ուժեղացում» ծրագրի շրջանակներում կտրամադրի անվճար իրավաբանական աջակցություն:

Իրավաբանական աջակցությունը ներառում է.

  • Արցախից բռնի տեղահանված անձանց խնդիրների փաստագրում,
  • Արցախից բռնի տեղահանված և խոցելի (սոցիալապես անապահով, գործազուրկ, հաշմանդամ, ուսանող, կին և այլն) համարվող անձանց իրավաբանական աջակցության տրամադրում՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների հետ ունեցած խնդիրների լուծման համար,
  • Արցախահայերի իրավունքների պաշտպանություն և շահերի ներկայացում ՀՀ պետական մարմիններում:

Իրավաբանական աջակցություն ստանալու համար Արցախից բռնի տեղահանված անձինք կարող են զանգահարել հետևյալ հեռախոսահամարով՝ +374 10 540199 կամ գրել հետևյալ էլեկտրոնային հասցեին՝ [email protected]:

«Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների իրավունքների պաշտպանության մեխանիզմների ուժեղացում» ծրագիրը իրականացվում է Իրավաբանների հայկական ասոցիացիայի կողմից «Հարմոնիա» շուշեցի կանանց հասարակական կազմակերպության հետ համագործակցությամբ` Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումների մշտադիտարկում» (www.juremonia.am ) ծրագրի շրջանակներում: 

Ծրագրի ընդհանուր նպատակն է նպաստել Արցախից բռնի տեղահանվածների ադապտացմանը Հայատանում իրենց բնակության նոր համայնքներում՝ նրանց իրավունքների պաշտպանության մեխանիզմների ուժեղացման միջոցով, բարձրացնել նրանց իրավունքների իրավական իրազեկության և արդարադատության հասանելիության մակարդակն ուպաշտպանությունը:

Այս հրապարակումը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել