Նիկոլ Փաշինյանը հաստատել է ՄԻԵԴ դատավորի պաշտոնում ՀՀ-ի կողմից առաջադրվող թեկնածուների ցուցակը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ ապրիլի 26-ին, որոշում է ստորագրել, որով հաստատել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուների ցուցակը՝ հետևյալ կազմով.

1) Գրիգորյան Վահե,

2) Կարապետյան Նորա,

3) Քոչարյան Վիգեն։

Հիշեցնենք՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության հանձնաժողովը նշված պաշտոնի համար պայքարող 7 իրավաբաններից Կառավարությանն է առաջարկել ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի, Վերաքննիչ քաղաքացիական դատարանի նախագահ Նորա Կարապետյանի և Բարձրագույն դատական խորհրդի անդամ Վիգեն Քոչարյանի թեկնածությունները։

Հարցազրույցի փուլ անցած հավակնորդները 7-ն էին․

1․ Ալումյան Հայկ
2․ Գրիգորյան Լիզա
3․ Գրիգորյան Վահե
4․ Կարապետյան Նորա
5․ Մազմանյան Արմեն
6․ Մարգարյան Աննա
7․ Քոչարյան Վիգեն։

Հարցազրույցի փուլը հաղթահարել են նշված 3 թեկնածուները։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել