Ավտոմեքենաների գույքահարկը տեխզննման պահին վճարել ոչ թե ամբողջական, այլ մասնակի․ պատգամավորի առաջարկը

Ավտոմեքենաների գույքահարկը տեխզննման պահին վճարել ոչ թե ամբողջական, այլ մասնակի, նման փոփոխություններ է առաջարկում անել ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Բաբկեն Թունյանը։

«Սա մեր քաղաքացիներին կազատի բազմաթիվ գլխացավանքներից, քանի որ երբեմն քաղաքացին ամբողջ տարվա գույքահարկը վճարում է տարվա սկզբին, բայց մեքենան վաճառում է ու ընկնում բազմաթիվ թղթաբանությունների մեջ»,-ընդգծեց պատգամավորը։

«ՀՀ հարկային օրենսգրքում» փոփոխություններ կատարելու մասին այս նախագիծը դրական եզրակացությամբ ներկայացվեց ԱԺ լիագումար նիստի քննարկման։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել