«Հակակոռուպցիոն ռազմավարություն. ներկա դրությունից դուրս գալու ելքը»

«Կաշառքը չտվի, դրա համար դատեցիք էրեխուս». դատավորի օգնականի գործով տուժողի ցուցմունքը

Տուժողը պատմեց, որ իրենից կաշառք վերցնելու մասին շատերն են իմացել՝ հարևաններն ու բարեկամները: Իսկ հարցին, թե ինչու է նրանց պատմել, պատասխանեց. «Չեմ պատմել, գումար եմ ուզել, ասել եմ, որ ինձնից կաշառք են ուզում, որ էրեխես չդատվի»:

Էներգետիկայի նախարարությունը եռակի թանկ «բիզնես» կարգի տոմս է գնել

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը նոյեմբերի 6-ին պայմանագիր է կնքել «Իմպերիա Թրավել» և «Արմենիա Թրավել+Մ» ընկերությունների հետ՝ Երևան-Մոսկվա-Աշխաբադ և հակառակ ուղղություններով 1 հատ «բիզնես» և 2 հատ «էկոնոմ» կարգի ավիատոսմերի ձեռքբերման համար:

45.8 միլիոն դրամ՝ անցանկալի հղիությունների կանխարգելման ծառայությունների համար

Այս տարվա նոյեմբերի 2-ին առողջապահության նախարարությունը պայմանագիր է կնքել «Վերարտադրողական առողջության պերինատալոգիայի մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ» ՓԲԸ-ի հետ՝ անցանկալի հղիությունների կանխարգելման նպատակով իրականացվող ծառայությունների համար: Պայմանագրի արժեքը 45 միլիոն 820 հազար դրամ է (շուրջ 96.5 հազար դոլար): Ծառայությունների մատուցման վերջնաժամկետը մինչև այս տարվա վերջն է՝ դեկտեմբերի 25-ը: Պայմանագրով նախատեսված ֆինանսական միջոցները հատկացվել են պետական բյուջեից:  Գնման… Read more »

Շիրակի մարզում քանի՞ քրեական գործ է հարուցվել կոռուպցիոն հանցագործությունների առթիվ

Այս տարվա առաջին վեց ամիսների ընթացքում նյութեր են նախապատրաստվել և ավարտվել կոռուպցիոն հանցագործությունների դեպքի 18 դեպքի առթիվ: Նախապատրաստված նյութերի հիման վրա 9 դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել, 9-ի մասով քրեական գործի հարուցումը մերժվել է՝ արդարացման հիմքով. այս մասին հայտնեց Շիրակի մարզի դատախազ Արամ Եդիգարյանը: Նրա խոսքով, այս տարվա սկզբին անավարտ մնացած գործերի քանակը եղել… Read more »

Ռումինիայի վարչապետը դատարան կկանչվի կոռուպցիոն հանցագործության համար

Վերջին ամսվա ընթացքում Պոնտայի վրա ճնշումը աճել է։ 2015 թ-ի հոկտեմբերին նա ստիպված էր Սոցիալ դեմոկրատական կուսակցության (ՍԴԿ) ղեկավարի պաշտոնը հանձնել Լիվիու Դրագնեային, քանի որ ներքաշված էր հարկային խարդախությունների գործում։ Այսպիսով նա դարձավ երկրի առաջին գործող վարչապետը, որը դատարանի առաջ պատասխան կտա կոռուպցիայի համար։ Հաղորդում է EuroNews-ը:

Ինչու՞ է 2016-ին տնտեսական աճը զուսպ լինելու. պատասխանում է Գագիկ Խաչատրյանը

Այսօր Ազգային ժողովին կառավարությունը ներկայացրեց 2016 թվականի պետական բյուջեի նախագիծը: Ընդմիջմանը լրագրողների հետ զրույցում ՀՀ ֆինանսեների նախարար Գագիկ Խաչատրյանին հարց ուղղվեց, թե ինչու է հաջորդ տարվա բյուջեով տնտեսական աճի ցուցանիշը համեստ՝ ընդամենը՝ 2.2 տոկոս, թեև ՀՀԿ-ն նախընտրական քարոզարշավի ժամանակ 7 տոկոս էր խոստանում: «Նախ՝ պետք է նայել, թե խոստումները երբ են տրվել, որովհետև աշխարհում շատ… Read more »

650 տոննա ծծմբական թթու է գնվել

«Հայաստանի ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ն հոկտեմբերի 23-ին 650 տոննա ծծմբական թթու ձեռք բերելու վերաբերյալ պայմանագիր է կքնել «Վանաձորի Քիմպրոմ» ՓԲԸ-ի հետ:

Հայաստանում կրծքով սնուցումը կարող է տարեկան առնվազն 60 երեխայի կյանք փրկել

«Յուրաքանչյուր երեխա իրավունք ունի ստանալու կրծքով կերակրում՝ որպես օպտիմալ և այլընտրանք չունեցող միջոց անվտանգ և համապատասխան (համարժեք) սնուցում ստանալու համար»,- այս դրույթն ամրագրված է այս տարվա մարտի 17-ին ուժի մեջ մտած «Երեխաներին կրծքով կերակրման խրախուսման և մանկական սննդի շրջանառության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին կետով: Սակայն երբեմն հենց բուժաշխատողների թեթև ձեռքով խախտվում է արդեն օրենքով ամրագրված երեխայի այս իրավունքը:

Վարչապետի ընդունած պատվիրակությունների հյուրասիրությունը կազմակերպել է Ծառուկյանների ընկերությունը

Հոկտեմբերի 9-ին ՀՀ կառավարության աշխատակազմը պայմանագիր է կքնել «Օնիրա Քլաբ» ընկերության հետ՝ սննդի սպասրակման ծառայությունների համար: Մասնավորապես,գնման հայտում նշվում էհետևյալը. «ՀՀ կառավարություն ժամանած արտասահմանյան պաշտոնական պատվիրակությունների հետ հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի արարողակարգային միջոցառումների շրջանակում կազմակերպվել է սննդի սպասարկում»:

Բարի համբավ, ֆինանսական շահեր և երկրի զարգացում. ինչու՞ է Հայաստանը շահագրգռված անդամակցել միջազգային հակակոռուպցիոն մարմիններին

Հայաստանը շահագրգռված է հակակոռուպցիոն միջազգային մարմիններին անդամակցել, քանի որ դա ճանապարհ է այս ոլորտում փորձի փոխանակման, այս ոլորտում դիրքրեն ամրապնդելու և ամենակարևորը՝ սա ուղի է դեպի զարգացման. նման կարծիք հայտնեց Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի մասնակից Ղազար Թեքնեջյանը՝ պատասխանելով ուսուցանող, միջազգային փորձագետ Քարլ Ուլբրիխտի այն հարցին, թե ինչու՞ պետք է Հայաստանը շահագրգռված լինի անդամակցելու նման մարմիններին: Դպրոցի… Read more »

Ինչի՞ համար է արդարադատության նախարարությունը 90.4 միլիոն դրամ ծախսել

Արդարադատության նախարարությունը հոկտեմբերի 14-ին պայմանագիր է կնքել «ՀՀ փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի հետ՝ քրեական հետապնդում իրականացնող մարմինների կամ քրեական գործերով դատարանների որոշումների հիման վրա փորձագիտական հետազոտությունների իրականացում և դրա արդյունքում փորձագետի եզրակացությունների տրամադրման ծառայությունների համար:

Որքա՞ն գումար է ծախսել ոստիկանությունը՝ ՀԱՊԿ պատվիրակության հյուրանոցային ծառայությունների համար

Պատվիրակության անդամներին հյուրանոցային ծառայություններով ապահովելու համար ՀՀ ոստիկանությունը ծախսել է ավելի քան 5 միլիոն դրամ: Մասնավորապես, ՀՀ ոստիկանությունը պայմանագիր է կնքել «Գոլդեն Փելիս Հյուրանոց» ՍՊԸ-ի հետ` հոկտեմբերի 13-15-ը հյուրանոցային ծառայությունների մատուցման համար: