Շիրակի մարզում քանի՞ քրեական գործ է հարուցվել կոռուպցիոն հանցագործությունների առթիվ

Այս տարվա առաջին վեց ամիսների ընթացքում նյութեր են նախապատրաստվել և ավարտվել կոռուպցիոն հանցագործությունների դեպքի 18 դեպքի առթիվ: Նախապատրաստված նյութերի հիման վրա 9 դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել, 9-ի մասով քրեական գործի հարուցումը մերժվել է՝ արդարացման հիմքով. այս մասին հայտնեց Շիրակի մարզի դատախազ Արամ Եդիգարյանը:

Նրա խոսքով, այս տարվա սկզբին անավարտ մնացած գործերի քանակը եղել է 23-ը, որից վարույթ է ընդունվել 16-ը: Այս գործերից միայն մեկն է մեղադրական եզրակացությամբ ուղարկվել դատարան, մյուս 15-ը արդարացման հիմքով կարճվել է: «Այս տարի 21 քրեական գործ առկա է վարույթում, մեկ հոգի կալանքի տակ է այս պահին»:

Արամ Եդիգարյանը հայտնեց նաև, որ Քրեական օրենսգրքում առանձին գլուխ չկա, որտեղ համախմբված լինեն կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վերաբերյալ հոդվածները, դրանք զետեղված են օրենսգրքի տարբեր գլուխներում: Սակայն հայտնի է, որ  գլխավոր դատախազի կողմից հաստատված են կոռուպցիոն հանցագործությունները, որոնք  31-ն են: Ամբողջական ցանկը կարող եք տեսնել այստեղ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել