«Հակակոռուպցիոն ռազմավարություն. ներկա դրությունից դուրս գալու ելքը»

Ձերբակալվել է փաստաբան՝ կաշառք տալ դրդելու համար.ՔԿ

Սյունիքի մարզի 46-ամյա բնակչուհուց դեկտեմբերի 9-ին գրավոր հաղորդում է ստացվել, որ հանցագործություն կատարելու մեջ մեղադրվող իր որդուն ազատազրկման հետ չկապված պատիժ նշանակելու համար կաշառք տալու պատրվակով փաստաբանը պահանջել է գումար։

Ֆինանսների նախարարությունը հաղորդագրություն է տարածել

Ֆինանսների նախարարությունից հայտնում են, որ դեկտեմբերի 10-ին ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը և Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Լորա Բեյլին, «Զարգացման քաղաքականության ֆինանսավորում» ծրագրի երրորդ փուլի շրջանակում, ստորագրել են «Զարգացման քաղաքականության երրորդ վարկ» համաձայնագիրը, որով Համաշխարհային բանկը Հայաստանին տրամադրել է 50 մլն ԱՄՆ դոլարի չափով բյուջետային աջակցության վարկ՝ 25 տարի մարման ժամկետով, որից 14,5 տարին՝ արտոնյալ:

4 մլն դրամ՝ Ստեփանավանի Ամանորի տոնակատարության համար

Ստեփանավանի քաղաքապետարանը նույնպես սկսել է նախապատրաստվել Ամանորի տոնակատարություններին. դեկտեմբերի 89-ին պայմանագիր է կնքել «Էքսկլուզիվ սերվիս» ընկերության հետ՝ տոնակատարության կազմակերպման համար և վճարել 4 միլիոն դրամ:

Վճռաբեկ դատարանի նոր դատավոր Նախշուն Տավարացյանի եկամուտներն ու գույքը

Նոյեմբերի 16-ին նախագահի հրամանագրով Վճռաբեկ դատարանի դատավոր նշանակված Նախշուն տավարացյանը մինչ այս նշանակումը աշխատել վերաքննիչ ատյանի դատավոր՝ 2008 թվականից ի վեր: 2011 թվականի թե սկզբին թե ավատին նրա դրամական միջոցները կազմել են 2 միլիոն դրամ: Այս տարում նրա եկամուտը կազմել է շուրջ 11.7 միլիոն դրամ, որից 3 միլիոնը ստացվել է ստացված վարկից, իսկ 8.7 միլիոնը՝… Read more »

Կառավարությունը գնել է հուշանվեր սմարթֆոններ, համակարգիչներ, ipad…

Դեկտեմբերի 2-ին կառավարության աշխատակազմը առուվաճառքի պայմանագիր է կնքել «Միխայիլ Առուստամով» անհատ ձեռներցի հետ: Պայմանագրի համաձայն՝ որպես հուշանվեր 2 միլիոն 340 հազար դրամի էլեկտրոնային տեխնիկա է գնվել: Մասնավորապես, գնվել է 33 հատ  Samsung s7582 մոդելի սմարթֆոն, որոնց համար վճարվել է 1 միլիոն 155 հազար դրամ, այսինքն՝ յուրաքանչյուրի համար՝ 35 հազար դրամ, 1 հատ ipad4, որի համար… Read more »

Կալանավորը փորձել է կաշառքի միջոցով պատժի ռեժիմը մեղմացնել. գործը դատարանում է

50-ամյա Գրիգոր Գավալյանը հանցագործություն կատարելու համար գտնվում է «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում: Նա նորից հայտնվել է ամբաստնյալի աթոռին՝ այս անգամ խարդախությամբ խոշոր չափի գումար հափշտակելու համար: Համաձայն մեղադրական եզրակացության՝ նա նույն քրեակատարողական հիմնարկում կիսափակ ռեժիմում պատիժ կրող Սարգիս Եսայանին առաջարկել է իր միջոցով 1500 դոլար կաշառք տալ  իր ծանոթ պաշտոնյային՝  պատիժը ավելի մեղմ՝ բաց ռեժիմում կրելու համար:… Read more »

Ձեզ չեն կարող 10 հազար դրամ տալ, ասել՝ գնա-ընտրի. Էդմոն Մարուքյանը՝ Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցում

«Մեր հույսը հենց դուք եք: Դուք այն երիտասարդներն եք, որոնց չեն կարող 10 հազար դրամ տալ, ասել՝ գնա-ընտրի»,- այսօր Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցում քաղաքական կոռուպցիայի և դրա դեմ պայքարի մեխանիզմների մասին դասախոսություն կարդաց Ազգային ժողովի պատգամավոր Էդմոն Մարուքյանը:

Քաղաքապետարանը ավելի քան 70 հազար դոլար կծախսի նամակների առաքման համար

Երևանի քաղաքապետարանը նոյեմբերի 24-ին պայմանագիր է կնքել «Հայփոստ» ՓԲ ընկերության հետ՝ հասարակ և պատվիրված նամակների առաքման համար: Քաղաքի 11 վարչական շրջանների կողմից այս ծառայություններից օգտվելու համար հատկացվել է 34.5 միլիոն դրամ (շուրջ 72 հազար դոլար):

Մարզահամերգային համալիրը վաճառվել է ԱՄՆ-ում հետախուզման մեջ գտնվող անձի. հետաքննության արդյունքները

«Երբ նա չներկայացավ դատարան, դատարանը նրան ձերբակալելու որոշում ընդունեց: Նա խուսափում է արդարադատությունից: Նրա գործը կվերաբացվի անմիջապես այն բանից հետո, երբ նա կձերբակալվի և կվերադարձվի պետությանը: Գործը փակված չէ և Դինոն հետախուզվում է»,- այս մասին Իրավաբան.net-ի հետ զրույցում գրում է ԱՄՆ Ալաբամայի արժեթղթերի հանձնաժողովի հատուկ գործակալ Մայքլ Վիլկերսոնը՝ անդրադառնալով Վահագ Դինո Ավադիսյանին: Ինչպես ավելի վաղ գրել էինք,… Read more »

ԱԱԾ աշխատակիցը մեղադրվում է չմաքսազերծված ապրանք ներկրելու մեջ

26-ամյա Հայկ Գրիգորյանը մեղադրվում է պաշտոնական դիրքը չարաշահելով չմաքսազերծված ապրանք ներկրելու համար: Գործը քննվում է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Վարդան Գրիգորյանի նախագահությամբ:

Նոր Զելանդիայի կոռուպցիայի դեմ պայքարի փորձը ներկայացվեց Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի սաներին

Նոր Զելանդիան աշխարհում 2-րդ տեղն է զբաղեցնում հասարակական սեկտորում կոռուպցիայից զերծ լինելու և թափանցիկության իր ցուցանիշով՝ համաձայն «Թարնսփարենսի Ինտերնեյշընլ» հակակոռուպցիոն միջազգային կազմակերպության. այս մասին այսօր Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի այսօրվա սեմինարին ասաց փաստաբան Հուրի Ելդզյանը, ով աշխատում է Նոր Զելանդիայում և դպրոցի սաներին ներկայացրեց Նոր Զելանդիայի հակակոռուպցիոն պայքարի փորձը:

Բյուրեղավանի գիշերօթիկ դպրոցի տնօրենին նոր մեղադրանք է առաջադրվել.ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է «Բյուրեղավանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն» ՊՈԱԿ-ում հայտնաբերված չարաշահումների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։ Ձեռնարկված բազմածավալ քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել են հաստատության  տարբեր պաշտոնատար անձանց կողմից առանձնապես խոշոր չափերով յուրացում, վատնում կատարելու, ուսումնադաստիարակչական գործընթացի ժամանակ մի շարք սաների ֆիզիկական և հոգեկան տառապանք… Read more »