Ստեփանավանի քաղաքապետարանը նույնպես սկսել է նախապատրաստվել Ամանորի տոնակատարություններին. դեկտեմբերի 8-ին պայմանագիր է կնքել «Էքսկլուզիվ սերվիս» ընկերության հետ՝ տոնակատարության կազմակերպման համար և վճարել 4 միլիոն դրամ:
Ծառայության նկարագրության մեջ նշվում է, որ ընկերությունը պետք է զարդարի քաղաքի հրապարակում տեղադրվելիք գլխավոր տոնածառը, դեկորատիվ զարդեր տեղադրի հրապարակում, տոնական համերգ կազմակերպի, որին ներկա կլինեն Ձմեռ պապը, Ձյունանուշն ու հեքիաթային հերոսներ, մանուկներին պետք է նվերներ տրվեն և հրավառություն կազմակերպվի: