Կառավարության աշխատակազմը դեկտեմբերի 8-ին «Գնոմոն» Երևանի ոսկերչական գործարանից գնել է 4 հատ ոսկե ժամացույց՝ որպես հուշանվեր:
4 ոսկե ժամացույցների համար վճարվել է 2 միլիոն 657 հազար դրամ: Ապրանքի նկարագրության մեջ նշվում է. «Նյութը՝ ոսկի 585 հարգի, քաշը՝ ոչ պակաս քան 25 գրամ, մեխանիզմը՝ մեխանիկական 17 քար, գոտին՝ կաշվե, ապակին՝ սապֆրիրե, համապատասխան տուփով, համարակալված»:
Գնումը կատարվել է պետբյուջեի միջոցներից: Սակայն գնման վերաբերյալ փաստաթղթում նշված չէ, ինչ նպատակով է կատարվել գնումը: