Վճռաբեկ դատարանի նոր դատավոր Նախշուն Տավարացյանի եկամուտներն ու գույքը

Նոյեմբերի 16-ին նախագահի հրամանագրով Վճռաբեկ դատարանի դատավոր նշանակված Նախշուն տավարացյանը մինչ այս նշանակումը աշխատել վերաքննիչ ատյանի դատավոր՝ 2008 թվականից ի վեր:

2011 թվականի թե սկզբին թե ավատին նրա դրամական միջոցները կազմել են 2 միլիոն դրամ: Այս տարում նրա եկամուտը կազմել է շուրջ 11.7 միլիոն դրամ, որից 3 միլիոնը ստացվել է ստացված վարկից, իսկ 8.7 միլիոնը՝ աշխատանքի դիմաց ստացված վարձատրությունից:

2012-ին նույնպես  նրա եկամուտները ստացվել են աշխատանքի դիմաց վարձատրությունից՝ 9 միլիոն դրամ և վարկերից՝ 5000 ԱՄՆ դոլար: Ավելացել են դրամական միջոցները՝ 2 միլիոն դրամ և 5000 ԱՄՆ դոլար:

2013-ի ընթացքում նրա դրամական միջոցներից պակասել է 5000 ԱՄՆ դոլարը և տարվա ավարտին ունեցել է միայն 2 միլիոն դրամ: Իսկ եկամուտները կազմել են 14.3 միլիոն դրամ և  ստացվել են աշխատավարձից (9.3 միլիոն դրամ), վարկերից (4 միլիոն դրամ) և գույքի օտարումից (1 միլիոն դրամ): Հետաքրքրական է, որ այս հայտարարագրում գույքի օտարման մասին  հայտնի է դառնում միայն ստացված եկամուտների վերաբերյալ տողից, իսկ տվյալ տարում օտարված կամ ձեռքբերված գույքի վերաբերյալ տողը լրացված չէ: Կարելի է հետևություն անել, որ հայտարարագիրը թերի է լրացված:

2014 թվականի ընթացքում Նախշուն Տավարացյանը ձեռք է բերել 25 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ բնակարան՝ բազմաբնակարան baz_3778_1շենքում: Այս տարում նրա դրամական միջոցները ավելացել են՝ դառնալով 3 միլիոն դրամ: Այս տարվա ընթացքում նրա եկամուտը գոյացել է միայն աշխատավարձից. ի տարբերություն նախորդ տարվա, այս տարի բարձր է եղել նաև նրա աշխատանքի դիմաց վարձրատրությունը՝ 13.5 միլիոն դրամ:

2015 թվականին պաշտոնը ստանձնելու պահին  Նախշուն Տավարաշյանն ունեցել է հողամասի վրա կառուցված անհատական բնակելի տուն՝ իր տնտեսական շինություններով, և բազմաբնակարան բնակելի շենք՝  մեկից ավելի բնակարաններ, ոչ բնակելի և ընդհանուր օգտագործման տարածքներ ունեցող շինություն:

Նա ունեցել է նաև BAZ  3778 մարդատար ավտոմեքենա և դրամական միջոցները կազմել են 5 միլիոն դրամ: Եկամուտները ստացվել են միայն աշխատանքի դիմաց վարձատրությունից՝  16.2 միլիոն դրամ:New Picture (98)

Նախշուն Տավարացյանի դուստրը՝ Անի Տավարացյանը 2012 թվականին ունեցել է ընդամնեը 60 հազար դրամ եկամուտ, 2013-ին՝ 72 հազար դրամ, իսկ 2014-ին ՝ 420 հազար դրամ:

Լուսանկարը՝ court.am կայքից

Իրավաբան.net

Լուրեր

Իրադարձություններ