Կառավարությունը գնել է հուշանվեր սմարթֆոններ, համակարգիչներ, ipad…

Դեկտեմբերի 2-ին կառավարության աշխատակազմը առուվաճառքի պայմանագիր է կնքել «Միխայիլ Առուստամով» անհատ ձեռներցի հետ: Պայմանագրի համաձայն՝ որպես հուշանվեր 2 միլիոն 340 հազար դրամի էլեկտրոնային տեխնիկա է գնվել:

Մասնավորապես, գնվել է 33 հատ  Samsung s7582 մոդելի սմարթֆոն, որոնց համար վճարվել է 1 միլիոն 155 հազար դրամ, այսինքն՝ յուրաքանչյուրի համար՝ 35 հազար դրամ, 1 հատ ipad4, որի համար վճարվել է 280 հազար դրամ, 3 հատ համակարգիչ՝  540 հազար դրամով, 2 հատ նոթբուք՝  315 հազար դրամով և 1 հատ թվային ֆոտոխցիկ՝ 50 հազար դրամով: New Picture (99)

Սակայն դեռևս հայտնի չէ, թե ինչ նպատակով ն գնվել այս հուշանվերները և ում են նվիրվելու:

Իրավաբան.net

Լուրեր

Իրադարձություններ