Որքա՞ն եկամուտ են հայտարարագրել Տիգրան Մուկուչյանն ու նրա կինը

Տիգրան Մուկուչյանը ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի պաշտոնը ստանձնել է 2011 թվականի սեպտեմբերի 16-ին: Ներկայացնում ենք Տ. Մուկուչյանի և նրա կնոջ գույքի և եկամուտների վերաբերյալ չորս տարիների հայտարարագրերը:

2011-ի սկզբին նրա դրամական միջոցները եղել են 5300 դոլար և 1 միլիոն 688 հազար դրամ, տարեվերջին՝ դրանք ավելացել են՝ 5700 դոլար և 2 միլիոն 736 հազար դրամ: Այս տարում նրա եկամուտները ստացվել են միայն աշխատանքի դիմաց ստացված վարձատրությունից՝ շուրջ 9 միլիոն դրամ:

2012-ին Տիգրան Մուկուչյանի դրամական միջոցները ավելացել են՝ դառնալով 6350 դոլար և 3 միլիոն 422 հազար դրամ: Սակայն եկամուտը ավելի նվազ է եղել՝ որպես աշխատանքի դիմաց վարձատրություն ստացել է 6 միլիոն 616 հազար դրամ:

2013-ին ԿԸՀ նախագահի դրամական միջոցները կազմել են 3 միլիոն 848 հազար դրամ և 7150 դոլար: Իսկ եկամուտը, որը գոյացել է միայն աշխատանքի դիմաց ստացված վարձատրությունից, եղել  է 7 միլիոն 425 հազար դրամ:

2014-ին նրա դրամական միջոցները հասել են 4 միլիոն 329 հազար դրամի և 9250 դոլարի, իսկ եկամուտները՝ 8 միլիոն 488 հազար դրամ է եղել:

Տիգրան Մուկուչյանի կինը՝ Իննա Շահնազարյանը 2011 թվականի սկզբին ունեցել է 4300 դոլար և 267 հազար դրամ, իսկ տարեվերջին՝ 4700 դոլար և 347 հազար դրամ: Այս տարի նա եկամուտ է ստացել 384 հազար դրամ՝ աշխատանքի դիմաց վարձատրություն:

2012-ին Իննա Շահնազարյանի եկամուտը նույնն է եղել՝ 384 հազար դրամ, իսկ դրամական միջոցներն ավելացել են՝ 5100 դոլար և 392 հազար դրամ:

2013-ին նույնպես նա  ստացել է 384 հազար դրամ՝ աշխատանքի դիմաց վարձատրությու,ն և նորից դրամական միջոցները ավելացել են՝ դառնալով 457 հազար դրամ և 5350 դոլար:

Իսկ ահա 2014-ին ԿԸՀ նախագահի տիկնոջ թե եկամուտներն են կտրուկ ավելացել, թե դրամական միջոցները: Պարզվում է, որ այս տարի նա ձեռնարակատիրական գործունեությամբ է զբաղվել, ինչից էլ որպես եկամուտ ստացել է 5 միլիոն 412 հազար դրամ: Իսկ աշխատանքի դիմաց վարձատրությունը կազմել է ընդամենը 210 հազար դրամ: Տարեվերջին ունեցել է 825 հազար դրամ և 8500 դոլար:

Իրավաբան.net

Լուրեր

Իրադարձություններ