26-ամյա Հայկ Գրիգորյանը մեղադրվում է պաշտոնական դիրքը չարաշահելով չմաքսազերծված ապրանք ներկրելու համար: Գործը քննվում է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Վարդան Գրիգորյանի նախագահությամբ:
Համաձայն մեղադրական եզրակացության՝ Հայկ Գրիգորյանը եղել է ԿԱ ԱԱԾ սահմանապահ զորքերի «Բավրա» սահմանային վերահսկողության բաժնի ավագ տեսուչ` պաշտոնատար անձ: 2015թ-ի սեպտեմբերի 16-17-ը կատարել է ծառայողական պարտականությունները «Բավրա» հսկիչ-անցագրային կետում: Իր խնդրանքով տարբեր անձանց միջոցով Վրաստանում ձեռք բերված 42 արկղ` ընդհանուր 210 կգ քաշով «Բուրյենկա» տեսակի բուսական յուղն առանց մաքսային հսկողության «Բավրա» մաքսակետով Հայաստան տեղափոխելու շահադիտական նպատակով` հսկիչ-անցագրային կետի տարածքում դրանք հերթափոխի ընթացքում ստանացել է փոխադրողներից և տեղավորել իր «Օպել» մակնիշի ավտոմեքենայի բեռնախցիկ:
Ծառայության շահերին հակառակ՝ օգտագործելով պաշտոնեական դիրքը և դրանով պայմանավորված հեղինակությունն ու ազդեցությունը և այդպիսով իսկ վստահ լինելով, որ «Բավրա» մաքսակետում մաքսային հսկողությունն իրականացնող մաքսային տեսուչներն իր ավտոմեքենայի զննություն չեն իրականացնելու, 2015թ. սեպտեմբերի 17-ի առավոտյան 10:00-ին հանձնել է հերթափոխը և ապրանքով բարձված ավտոմեքենայով մուտք գործել «Բավրա» մաքսակետի տարածք:
Այստեղ ապրանքի վերաբերյալ տեղեկություն չհայտնելով մաքսային տեսուչներին ու առանց ավտոմեքենայի զննության անցնելով մաքսային հսկողությունը և դրանով իսկ վնաս հասցնելով պետության օրինական շահերին՝ ուղևորվել է դեպի Բավրա -Գյումրի մայրուղիով: Սակայն ճանապարհին ավտոմեքենան կանգնեցվել է ֆինանսների նախարարության մաքսանենգության դեմ պայքարի և կրկնակի մաքսային հսկողության վարչության Շիրակի տարածքային բաժնի պետ Ա.Ապրեսյանի կողմից,: Նա զննել է ավտոմեքենայի բեռնախցիկը, հայտնաբերել է առանց մաքսային հսկողության ներմուծված` չթույլատրվող քանակության ապրանքը և կազմել մաքսային կանոնների խախտման վերաբերյալ արձանագրություն:
Ամբաստանյալի հանդեպ որպես խափանման միջոց ընտրված է կալանավորումը: