«Հակակոռուպցիոն ռազմավարություն. ներկա դրությունից դուրս գալու ելքը»

Դատավորի օգնականն ամբաստանյալ է, դատավորը՝ գործով վկա

Դատավորի օգնականի խոշոր չափերով խարդախության փորձի գործով Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հերթական դատական նիստն ավարտվեց՝ պաշտպանական կողմից միջնորդությունները ներկայացվելուց հետո:

PetroChina-ի նախկին նախագահը դատապարտվեց 16 տարվա ազատազրկման՝ կաշառակերության համար

Չինաստանի խոշորագույն նավթարդյունահանող ընկերության նախկին նախագահը դատապարտվեց 16 տարվա ազատազրկման՝ կաշառք վերցնելու և իշխանությունը չարաշահելու համար: Նա Չինաստանի նախագահ Սի Ծինփինի՝ Կոմունիստական կուսակցությունից կոռուպցիան արմատախիլ անելու նպատակով կազմակերպած արշավի ընթացքում ձերբակալված վերջին բարձրաստիճան պաշտոնյան էր:

121 միլիոն դրամ՝ Քննչական կոմիտեի հերթական շենքի վերակառուցման համար

Aյս տարվա հոկտեմբերի 12-ին Քննչական կոմիտեն պայմանագիր է կնքել «Ագաթ 777» ընկերության հետ՝ ՔԿ Ազատության 26 հասցեում գտնվող մասնաշենքի վերակառուցման աշխատանքների իրականացման համար: Պայմանագրի արժեքը շուրջ 121 միլիոն դրամ է:

Կան կոռուպցիոն դրսևորումներ, որոնք քրեորեն պատժելի չեն. Մարատ Ատովմյան

Կոռուպցիայի դրսևորումները մի քանի տասնյակի են հասնում. դեռևս 2008 թվականին ՀՀ գլխավոր դատախազը հաստատել է հանցագործությունների այն տեսակները, որոնք համարվում են կոռուպցիոն և քրեորեն պատժելի են:

Օմբուդսմենը նույնպես օգտվում է «բիզնես» կարգից

Պարզվում է, որ Մարդու իրավունքների պաշտպանը նույնպես բացառություն չէ: Մասնավորապես, այս տարվա օգոստոսի 12-ին ՄԻՊ աշխատակազմը ավիատոմսերի ձեռքբերման պայմանագիր է կնքել «Սպուտնիկ» ընկերության հետ:

ԿԸՀ-ն պատրաստվում է հանրաքվեին. անհետացող թանաքն արդեն իսկ գնվել է բավականին թանկ գնով

ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն (ԿԸՀ) արդեն իսկ պատրաստվում է սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին, որը կայանալու է այս տարվա դեկտեմբերի 6-ին: Քվեարկությանը մասնակցած ընտրողի անձնագրում համապատասխան նշումն անելու համար նախատեսված անհետացող թանաքն ու բարձիկներն արդեն իսկ գնված են: Հոկտեմբերի 12-ին ԿԸՀ-ն առուվաճառքի պայմանագիր է կնքել Լոնդոնում գործող Baleno Sustainable Global Development ընկերության հետ՝ 2500 հատ 100մլ տարողությամբ սրվակներով… Read more »

Ի՞նչ արժողության ավտոմեքենաներ է կառավարությունը նվիրել «Լավագույն դաստիարակին» և «Լավագույն ուսուցչին»

Կառավարությունը դեռևս սեպտեմբերի 25-ին իր 1091-Ն որոշմամբ՝ պետական բյուջեից շուրջ 14.6 միլիոն դրամ է հատկացրել այս ավտոմեքենաների գնման համար, յուրաքանչյուր ավտոմեքենայի համար հատկացվել է 7 միլիոն 290 հազար դրամ:

Ազատանի գյուղապետը օգնություններ է տվել գյուղում չբնակվող անձանց. գործը ՀՔԾ-ում է

Քաղաքացի Կարապետ Ա.-ն հաղորդում է տվել այն մասին, որ Վարդան Ի.-ն, 2008 թվականից աշխատելով Շիրակի մարզի Ազատան համայնքի ղեկավարի պաշտոնում, չարաշահելով իր լիազորությունները, 2009 թվականից մինչ օրս դրամական օգնություններ է հատկացրել համայնքի այն բնակիչներին, ովքեր փաստացի բացակայել են համայնքից, ինչպես նաև թույլ է տվել բազմաթիվ այլ չարաշահումներ, որով էական վնաս է պատճառվել համայնքի շահերին:

ՖԻՖԱ-ի էթիկայի հանձնաժողովը Պլատինիի լիազորությունները 90 օրով դադարեցրել է

ՖԻՖԱ-ն պայմանականորեն դադարեցրել է նախագահ Սեպ Բլատերի, գլխավոր քարտուղար Ժերոմ Վալկեի և փոխանախագահ, փոխնախագահ և ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինիի լիազորությունները. այս մասին գրում է BBC-ին: Նրանց միազորությունները դադարեցվել են 90 օրով:

Մարզահամերգային համալիրի նոր սեփականատերը ձերբակալված է եղել ֆինանսական խարդախությունների կասկածանքով

Այս տարվա օգոստոսի 13-ին կառավարությունը 30 միլիոն դոլարով վաճառեց Կարեն Դեմիճյանի անվան մարզահամերգային համալիրը (ՄՀՀ): Գնորդը «ՆՏԱԱ ԻՆՎԵՍՏՄԵՆՏ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ն է, որը գրանցվել է այս տարվա հուլիսի 20-ին: Ընդամենը 3 ամիս գոյություն ունեցող այս ընկերությունը բավականին լուրջ պարտավորություններ է ստանձնել՝ չորս տարվա ընթացքում նվազգաույնը 1 միլիարդ դոլարի ներդրում անել և 250 նոր աշխատատեղ ստեղծել: Արդարադատության նախարարության… Read more »

Կաշառք ստանալու մեջ մեղադրվողը ներկայացել է ոստիկանություն

Ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ բաժին է ներկայացել 1957 թ. ծնված Վաչագան Ա.-ն, ով հոկտեմբերի 2-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 311 հոդվածի (Կաշառք ստանալը) մեղադրանքով: Հայտնում են ոստիկանությունից: Իրավաբան.net