ՖԻՖԱ-ի էթիկայի հանձնաժողովը Պլատինիի լիազորությունները 90 օրով դադարեցրել է

ՖԻՖԱ-ն պայմանականորեն դադարեցրել է նախագահ Սեպ Բլատերի, գլխավոր քարտուղար Ժերոմ Վալկեի և փոխանախագահ և ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինիի լիազորությունները. այս մասին գրում է BBC-ին: Նրանց միազորությունները դադարեցվել են 90 օրով:

Այդ տուգանքը սահմանվել է ՖԻՖԱ-ի էթիկայի հանձնաժողովի կողմից, որը ներկայումս հետաքննություն է կատարում կոռուպցիոն երեք հանցագարոծությունների գործերով:

Սա կապված է նաև ՖԻՖԱ-ի նախկին փոխնախագահ Չոն Մոն-ջունի հետ, ով դատապարտվել է 6 տարվա ազատազրկման: Երկուսն էլ՝ Չոն Մոն-ջունը և Պլատինին հույս ունեին զբաղեցնել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնը, երբ փետրվարին Բլատերը կթողներ այն. «Այս եզրակացությունների հիմքը էթիկայի հանձնաժողովի կողմից կատարած հետաքննությունն է»,- նշվում է էթիկայի հանձնաժողովի տարածած հայտարարության մեջ:

Նշվում է նաև, որ անհրաժեշտության դեպքում այս երեք անձանց լիազորությունների դադարեցման ժամկետը կարող է երկարաձգվել ևս 45 օրով՝ կախված հետաքննության ընթացքից:

Ամեն ինչ սկսվել է այն բանից հետո, երբ Շվեյցարիայի իրավապահ մարմինները քրեական գործ են հարուցել Բլատերի դեմ՝ ֆինանսական միջոցների յուրացման եւ հանցավոր անփութության մեղադրանքով: 79-ամյա Բլատերը կասկածվում է նաև  ՈւԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինիին 2 միլիոն շվեյցարական ֆրանկ կաշառք տալու մեջ:

Լուսանկարը՝ express.co.uk-ի

Իրավաբան.net

Լուրեր

Իրադարձություններ