«Հակակոռուպցիոն ռազմավարություն. ներկա դրությունից դուրս գալու ելքը»

Քննչական կոմիտեին վերանորոգումների համար հատկացված միլիոնները

Քննչական կոմիտեին միջոցներ են հատկացված նաև շենքերի կապիտալ վերանորոգման համար: Մասնավորապես՝ ՔԿ-ին անժամկետ և անհատույց հատկացված երևանի Գարգեին Նժդեհի 27 հասցեում գտնվող մասնաշենքի վերակառուցման համար նախատեսված է 92 միլիոն դրամ (շուրջ 192 հազար դոլար):

Հարկային տեսուչները մեղադրվում են պաշտոնական կեղծիք կատարելու և անահտ ձեռներեցին վնաս հասցնելու մեջ

31-ամյա Սմբատ Խաչիկյանը, 60-ամյա Գագիկ Մարգարյանը և 27-ամյա Հաբեթ Վարդանյանը աշխատելիս են եղել ֆինանսների նախարարության Նոր Նորքի հարկային տեսչությունում և ամբաստնյալի աթոռին են հայտնվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պաշտոնական կեղծիք կատարելու և քաղաքացուն վնաս հասցնելու համար:

Պայքար կոռուպցիայի դեմ՝ կրթության միջոցով. մեկնարկեց Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցը

«Դուք գիտեք, որ Հայաստանում հակակոռուպցիոն իրազեկության և կրթության մակարդակը բավականին ցածր է, հասարակությունը մեծամասամբ հակված է կոռուպցիայի, այսինքն՝ հարկավոր է հասարակության շրջանում սերմանել արժեքներ, որպեսզի քաղաքացիները կոռուպցիան ընկալեն որպես չարիք և կարողանան իրենց ներդրումը դնել կոռուպցիայի հաղթահարման գործընթացում»

Ու՞մ և ինչու՞ «ժանգոտ կողպեք» տրվեց

«Ժանգոտ կողպեք»-ն այս տարի տրվել է Արմավիրի մարզպետարանին՝ զավեշտալի պատասխան տալու համար: ԻԱԿ նախագահ Շուշան Դոյդոյանը պատմեց, որ տեղի հասարակական կազմակերպության ներկայացուցիչներից մեկը խնդրել է տրամադրել մարզպետարանի տարեկան բյուջեն, ի պատասխան դրա ստացել է պատասխան, որ պատրաստ են տրամադրել այդ փաստաթուղթը, եթե դրա յուրքանչյուր էջի համար 100 դրամ վճարում կատարվի: Այսինչ, այդ փաստաթղթի հրապարակայնությունն ապահովելը մարզպետարանի պարտականությունն է: Ի դեպ, այս նույն մրցանակին Արմավիրի մարզպետարանը ստացել է նաև 2007 թվականին:

Գևորգ Կոստանյանին ու կնոջը 35 միլիոն դրամ ու 100 հազար դոլար են նվիրել

Հետաքրքիր է, որ այս տարիների ընթացքում Գևորգ Կոստանյանի դրամական միջոցները մեծ զգալի չափերով են աճել, մինչդեռ եկամուտի չափը նվազել է: Նա 2011 թվականի սկզբին, երբ պաշտոնը ստանձնել է, ունեցել է ընդամենը 200 հազար դրամ, իսկ ահա 2014-ին՝ 82 միլիոն դրամ: Եվ սա այն դեպքում, որ 2011-ին ստացել է 39 միլիոն դրամի եկամուտ, իսկ 2014-ին՝ 13 միլիոն դրամ:

Արդարացման դատավճիռ. խոշոր չափերով կաշառքի գործով ամբաստնյալներն արդարացվել են, դատարանի դահլիճից ազատ արձակվել

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում ամբաստանյալի աթոռին են եղել 43-ամյա Արմեն Լաբլաջյանը և 69-ամյա Հենրիկ Մարտիրոսյանը: Համաձայն մեղադրական եզրակացության` Արմեն Լաբլաջյանը ՀՀ բնապահպանության նախարարի 2014 թվականի հունվարի 29-ի թիվ 11-Ա հրամանով ընդգրկված է եղել վերահսկիչ գործունեությամբ լիազորված ծառահատումների, բնափայտի տեղափոխման, որսագողության, ապօրինի ձկնորսության ինչպես նաև բնության հատուկ պահպանվող և դրանց հարող տարածքներում պատահական… Read more »

Բարձրաստիճան ոստիկանները թաքցրել են առանձնապես ծանր հանցագործության դեպքը. ՀՔԾ

Ավարտվել է բարձրաստիճան ոստիկանների կողմից առանձնապես ծանր հանցագործության դեպքը թաքցնելու գործի նախաքննությունը ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Իջևանի բաժնի պետ Արթուր Եգանյանը և նույն բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ Արմեն Այդինյանը, անձնական շահագրգռվածությունից ելնելով, իրենց պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, չեն կատարել իրենց… Read more »

Քաղաքացին փողոցում քայլելով պետք է տեսնի, որ Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքար է տարվում. Կարեն Զադոյան

«Քաղաքացին փողոցում քայլելով պետք է տեսնի, որ Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքար է տարվում: Ես երբ քայլում եմ փողոցում, ու տեսնում եմ պաշտոնյաների առանձնատները, կամ այս կամ այն չինովնիկի կողմից շենքի տանիքներում ընդլայնած տարածքները, զգում եմ, որ այդ պայքարը արդյունավետ չի տարվում»,- այսօր Վանաձորում ՔԿՀ-ների Հակակոռուպցիոն կոալիցիայի անդամների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի (ՀԵԻԱ) նախագահ, հակակոռուպցիոն կոալիցիայի քարտուղարության համակարգող Կարեն Զադոյանը:

16.5 միլիոն դրամ ՀՔԾ-ին՝ քննիչների թիվն ավելացնելու համար

Կառավարության պահուստային ֆոնդից Հատուկ քննչական ծառայությանը (ՀՔԾ) պետք է հատակացվի 16 միլիոն 537 հազար 600 դրամ՝ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Աշխատողների աշխատավարձեր և հավելավճարներ» հոդվածով:

Գյումրու հատուկ խնամքի տների և մանկատների շրջանում կոռուպցիոն ռիսկերի վերաբերյալ զեկույցը կհրապարակվի այս ամիս

«Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագիրն իրականացվում է Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի կողմից՝ գործընկեր՝ Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հետ համատեղ՝ Եվրոպական Միության և ԵԱՀԿ ֆինանսական օժանդակությամբ:

Որքա՞ն եկամուտ ունի նորանշանակ նախարարը

Այսպիսով, 2012 թվականի ընթացքում Արփինե Հովհաննիսյանը ձեռք է բերել է երկու ավտոմեքենա՝ TOYOTA PRIUS HYBRID՝ 13 միլիոն 860 հազար դրամով, և NISSAN TIIDA, որը օտարել է՝ 8 միլիոն դրամով:

Բացահայտված կոռուպցիոն հանցագործությունների թիվն աճում է տարեցտարի

Կոռուպցիոն հանցագործությունները սահմանված են Քրեական օրենգրքի 31 հոդվածներով: Դրանց թվում ենք պաշտոնեական դիրքի չարաշահմամբ խարդախություններ, յուրացումներ կատարելը, կաշառք վերցնելը, անարդատ դատական ակտ կայացնելը, և այլն: Հայաստանում, դատախազության կողմից ներկայացված վիճակագրական տվյալների համաձայն, բացահայտված և դատարան ուղարկված կոռուպցիոն հանցագործությունների թիվը վերջին տարիներին աճում է: Մասնավորապես, եթե 2012 թվականին այս հանցագործությունների կատարման դեպքի առթիվ հարուցվել է 310 քրեական… Read more »