Գյումրու հատուկ խնամքի տների և մանկատների շրջանում կոռուպցիոն ռիսկերի վերաբերյալ զեկույցը կհրապարակվի այս ամիս

«Գյումրու հատուկ խնամքի տների և մանկատների շրջանում կոռուպցիոն ռիսկերի նվազեցման, երեխաների և նրանց ծնողների շահերի և իրավունքների պաշտպանության» ծրագրի շրջանակներում աշխատանքներ են տարվել ընտանիքների հետ: Այս մասին Իրավաբա ն.net-ին փոխանցեց ծրագրի համակարգող Արա Մելիքջանյանը: Աշխատանքներն իրականացվում են «Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագրի շրջանակներում:

Նա հավելեց. «Այս պահի դրությամբ մենք այցեր ենք կազմակերպում հաստատություններ, այսօր մենք այց ունենք Գյումրու «Երեխաների տուն» ՊՈԱԿ և վաղն ունենք այցելություն, դրանով կավարտենք: Արդյունքները ամփոփման փուլի մեջ են, մոտակա օրերը զեկույցի կազմման աշխատանքներն են իրականացվելու և մինչև այս ամսվա 20-ը, ծայրահեղ դեպքում 25-ը զեկույցի շնորհանդեսը կիրականացվի»:

Արան նաև ասաց, որ արդյունքների արդյունքում հասկացել են, որ շարունակական մոնիթորինգի կարիք ունեն: Ներկայումս արդյունքները քննարկվում են մարզպետարանի համապատասխան բաժնի հետ, որպեսզի արդյունքներն համակողմանի արտացոլվեն:

«Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագիրն իրականացվում է Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի կողմից՝ գործընկեր՝ Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հետ համատեղ՝ Եվրոպական Միության և ԵԱՀԿ ֆինանսական օժանդակությամբ:

Իրավաբան.net

Լուրեր

Իրադարձություններ