31-ամյա Սմբատ Խաչիկյանը, 60-ամյա Գագիկ Մարգարյանը և 27-ամյա Հաբեթ Վարդանյանը աշխատելիս են եղել ֆինանսների նախարարության Նոր Նորքի հարկային տեսչությունում և ամբաստնյալի աթոռին են հայտնվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պաշտոնական կեղծիք կատարելու և քաղաքացուն վնաս հասցնելու համար:
Համաձայն մեղադրական եզրակացության, հոկտեմբերի 22-ին անահտ ձեռներեղ Տաթևիկ Հարությունյանին պատկանող դեղատանն իրականացրած ՀԴՄ շահագործման կանոններիկ իրառման ճշտության ստուգման ընթացքում իրենց իսկ աշխատանքում առկա թերություններն ու բացթողումները թաքցնելու, տուգանքի առաջադրման շինծու հիմքեր ստեղծելու շահագրգռվածությունից ելնելով, կատարել են պաշտոնական կեղծիք: Առանց փաստացի հսկիչ գնում կատարելու կազմել են, գործին են կցել, նաև Տաթևիկ Հարությունյանին են տրամադրել պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող ստուգման ակտի կեղծ նախագծի 2 օրինակ:
Իսկ հետագայում ստուգման կեղծ ակտը՝ դարձյալ 2 օրինակից ՝ իբր Տ. Հարությունյանից հսկիչ գնում կատարելու և այդ ընթացքում վերջինիս կողմից իրացված ապրանքի համար ՀԴՄ կտրոն չտրամադրելու իրավախախտման համար 300.000 դրամի տուգանք առաջադրելու մասին : Բացի սրանից՝ նրանք անցնելով իրենց պաշտոնեական լիազորությունները, առանց «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» օրենքի 11 հոդված 2-րդ կետով նախատեսված հատուկ պայմանի՝ էական վնաս են պատճառել Տ. Հարությունյանի իրավունքներին:
Գործը ներկայումս ուղարկվել է Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ և ընդունվել է դատավոր Դավիթ Հարությունյանի վարույթ: Երեք ամբաստնյալի հանդեպ էլ որպես խափանման միջոց ընտրված է ստորագրությունը՝ չհեռանալու մասին:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: