ՀՀ քննչական կոմիտեն Կապանի Երկաթուղայինների 4 հասցեում գտնվող մասնաշենքի ընթացիկ վերանորոգման աշխատանքների համար սեպտեմբերի 4-ին պայմանագիր է կնքել «Մաստարա» ընկերության հետ: Ծառայությունների արժեքը 22 միլիոն դրամ (շուրջ 46 հազար դոլար)է. այնքան, որքան կառավարությունը հունիսի 25-ի 710-Ն որոշմամբ ՔԿ-ին հատկացված պետական միջոցներից նախատեսել է ընթացիկ վերանորոգումների համար: Վերանորգման աշխատանքները պետք է ավարտվեն մինչև տարեվերջ՝ դեկտեմբերի 25-ը:
Նշենք, որ «Մաստարա» ընկերությունը գործում է Գորիս քաղաքում և, ինչպես տեղեկանում ենք, ԱՆիրավաբանական անձանց պետական ռեգիստրից, հիմնադիրներն են Գարեգին Փարսյանը, Նունե Հովսեփյանը և Արման Ալեքսանյանը:
Պարզվում է, որ կառավարության նույն որոշման հավելվածի համաձայն, Քննչական կոմիտեին միջոցներ են հատկացված նաև շենքերի կապիտալ վերանորոգման համար: Մասնավորապես՝ ՔԿ-ին անժամկետ և անհատույց հատկացված երևանի Գարգեին Նժդեհի 27 հասցեում գտնվող մասնաշենքի վերակառուցման համար նախատեսված է 92 միլիոն դրամ (շուրջ 192 հազար դոլար):
Ի դեպ, այս մասնաշենքի վերանորոգման աշխատանքները կատարելու համար գնման վերաբերյալ հայտարարությունն արդեն իսկ տրված է: Եվ մրցույթին մասնակցելու համար հայտերը պետք է ներկայացվեն մինչև հոկտեմբերի 2-ը: