«Հակակոռուպցիոն ռազմավարություն. ներկա դրությունից դուրս գալու ելքը»

Դիլիջանի քոլեջի տնօրենը մեղադրվում է կրթաթոշակնրի յուրացումների համար

‹‹Դիլիջանի պետական քոլեջ››-ի-ի տնօրեն Գրետա Թամրազյանի կողմից`պաշտոնական լիազորությունները չարաշահելով և պաշտոնական դիրքը օգտագործելով, յուրացում կատարելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական  գործ: Գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով և 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով.այս մասին Իրավաբան.net -ը տեղեկացել է ՀՀ քննչական կոմիտեից: Հարուցված… Read more »

Կառավարությունը շարունակում է գումարներ ծախսել՝ դահլիճների վերազինման համար

Այսինքն՝ մինչ օրս կառավարական դահլիճների վերանորոգման և վերազինման համար պետական բյուջեից ծախսվել է շուրջ 300 միլիոն դրամ (650 հազար դոլար): Ու դեռևս հայտնի չէ, թե էլ ինչ նոր կարիքներ կառաջանան՝ այս դահլիճներն առավել հարդարված ու տեխնիկապես հարուստ տեսք ունենալու համար:

Ի՞նչ դրամական միջոցներով է ՃՈ էլեկտրոնային ռեգիստրի սպասարկման համար 8 միլիոն դրամ հատկացվել

ՀՀ ոստիկանությունը օգոստոսի 28-ին 8 միլիոն դրամ արժողությամբ պայմանագիր է կնքել «ՎԻ ԻՔՍ ՍՈՖԹ» ՍՊ ընկերության հետ՝ ճանապարհային ոստիկան «Տեղեկատվական-փնտրողական ավտոմատացված համակարգի» ծրագրային, տեխնիկական եւ խորհրդատվական սպասարկման աշխատանքների կատարման համար:

23 միլիոն դրամ՝ Պարզ լիճ տանող ճանապարհի վերանորոգման նախահաշվարկների համար

Տավուշի մարզպետարանը 23 միլիոն դրամ է հատկացրել «Պարճ լիճ» տանող հանրապետական նշանակության Հ-76, Մ-4ճանապարհի վերանորոգման ու կամուրջի կառուցման աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման և փորձաքննության անցկացման համար:

Վարչապետի դեպի Բելառուս հատուկ չվերթն իրականացրել է վրացական Georgian Airways-ը

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը սեպտեմբերի 8-ին Գրոդնոյում (Բելառուսի Հանրապետություն) մասնակցել է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին: Վարչապետի գլխավորած պատվիրակության կազմում են ՀՀ փոխվարչապետ, Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը, փոխնախարար Սուրեն Կարայանը, ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը: Այս մասին տեղեկանում ենք կառավարության կայքից: Այս այցն իրականացնելու համար ՀՀ կառավարության աշխատակազմը սեպտեմբերի 4-ին պայմանագիր է… Read more »

Ո՞ւր է ի վերջո այցելել Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը. ԱՄՆ, Արգենտինա, թե՞ երկուսը միասին

Հարց է ծագում՝ ինչո՞ւ է այսպես փութաջանորեն իր այցելությունների մասին տեղեկատվությունը թաքցնում հանձնաժողովը, նույնն է՝ ինչ որոշ պաշտոնյաներ թաքցնում են իրենց ունեցվածքներն այս հանձնաժողովից: Թե ինչքանո՞վ է բաց ու թափանցիկ գործում այն, գնահատեք ինքներդ:

Երբ մայրերը սպանում են ապագա մայրերին. նոր օրինագիծ`հնարավոր կոռուպցիոն ռիսկերով

Սելեկտիվ կամ սեռով պայմանավորված աբորտների հետևանքով Հայաստանում տղա և աղջիկ երեխաների թվի համամասնությունը տարիներ շարունակ խախտված է. ներկայումս ծնվում է 114 տղա,  100 աղջիկ, երբ նորման 100 աղջիկ/106 տղա  է: Հայաստանը տարեկան կորցնում է 1500 աղջիկ: Սա  համարվում է աշխարհում արական սեռով նորածինների գերակշռության ամենաբարձր մակարդկաներից մեկը. այս մասին Իրավաբան.net-ի հետ զրույցում նշում է ՄԱԿ-ի… Read more »

Հետաքննող լրագրող Իսմայիլովան ժպտացել է՝ լսելով դատախազի՝ իրեն 9 տարվա ազատազրման դատապարտելու միջնորդությունը

Այսօր Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում ընթացող դատական նիստի ժամանակ դատախազը պահանջել է ինը տարվա ազատազրկման դատապարտել «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության հետաքննող լրագրող Խադիջա Իսմայիլովային. այս մասին հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը: Դատավարությունը ընթանում է փակ դռների հետևում: Ադրբեջանում Ֆրանսիայի, Նորվեգիայի, Շվեդիայի դեսպաններին, ինչպես նաև մի խումբ լրագրողների թույլ չեն տվել հետևել դատավարության ընթացքին և նրանք փողոցում… Read more »