Կառավարության օգոստոսի 18-ին որոշում է ընդունել շուրջ 1 միլիարդ դրամ հատկացել «Պարճ լիճ» տանող ճանապարհի վերանորոգման ու կամուրջ կառուցելու համար: Մասնավորապես, ընդունված 911-Ն որոշման համաձայն, Տավուշի մարզպետարանին գումար հատկացնելու մասին կառավարության 796-Ն որոշման 2-րդ կետում «մարզային ճանապարհների հիմնանորոգման» բառերը փոխարինվել են «Հ-73-Մ-4-Պարզ լիճ հանրապետական նշանակության ավտոճանապարհի վերակառուցման և կամրջի կառուցման» բառերով:
Իսկ հիշյալ, հուլիսի 23-ին ընդունված 796-Ն որոշման մեջ նշվում է, որ Տավուշի մարզպետարանաին մարզային ճանապարհների հիմնանորոգման համար հատկացվում է 973 միլիոն դրամ. «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետարանին 2015 թվականի ինն ամսում մարզային ճանապարհների հիմնանորոգման համար հատկացնել 973,208.0 հազ. դրամ»:
Այսպիսով, ինը ամսվա կտրվածքով շինարարություն անելու համար կառավարության պահուստային ֆոնդից հատկացված գումարը կուղղվի Պարզ լիճ հանրապետական նշանակության ավտոճանապարհի վերակառուցմանն ու կամրջի կառուցմանը:
Ա.Կ.