Վերջ դնել անպատժելիությանը. Կոռումպացված իշխանությունների նոր մարտահրավերը

Այսօր` 2015 սեպտեմբերի 2-ին Մալազիայի Պութրաջայա քաղաքում իր աշխատանքները սկսեց 16-րդ միջազգային հակակոռուպցիոն համաժողովը, որին մասնակցում են 1000-ից ավելի մասնակիցներ տարբեր երկրներից: Կոռուպցիայի դեմ պայքարի առաջամարտիկները ներկայացնում են պետական մարմինները, քաղաքացիական հասարկության և բիզնես կազմակերպությունները, ինչպես նաև միջազգային կազմակերպություններն ու զանգվածային լրատվության միջոցները: Միջազգային հակակոռուպցիոն համաժողովի խորագիրն է «Վերջ դնել անպատժելիությանը. Մարդիկ, Բարեխղճություն, Գործողություն»:

Համաժողովին բացման խոսքով հանդես եկան Մալազիայի կոռուպցիայի դեմ պայքարի հանձնաժողովի գլխավորի հանձնակատարի տեղակալը, Միջազգային հակակոռուպցիոն համաժողովի նախագահը, Թրանսփերենսի Ինթերնեյշնլի նախագահը, Մալազիայի Թրանսփերենսի Ինթերնեյշնլի նախագահը և Մալազիայի վարչապետի կաբինետի նախարարը, ով համակարգում է բարեփոխումները: Բոլոր ելույթ ունեցողները կարևորեցին համաժողովի անցկացումը, որտեղ կենտրոնացել է ամբողջ աշխարհի հակակոռուպցիոն պայքարի ներուժը և միայն միասնական հակակոռուպցիոն պայքարի միջոցով է հնարավոր կանխել անպատժելիությունը:

Բացման արարողությանը հաջորդեց «Վերջ դնել անպատժելիությանը. Մարդիկ, Բարեխղճություն, Գործողություն» առաջին պլենար նիստը, որը նախագահում էր Թրանսփերենսի Ինթերնեյշնլի փոխնախագահ Ելենա Պանֆիլովան: Բանախոսները հիմնական շեշտադրումը կատարեցին անպատճելիության վերացման կարևորության վրա, շեշտելով որ կոռումպացված իշխանությունը բերում է անպատժելություն: Բոլոր բանախոսները շեշտադրեցին, որ եկել է ժամանակը վերջ դնել անպատժելիությանը. Բանաձևը մեկն է. Ուժեղ քաղաքացիական հասարակություն, բարեխղճություն և գործողություններ:

Մինչ համաժողովի պաշտոնական բացումը և առաջին պլենար նիստից հետո տեղի ունեցան կլոր սեղաններ, որոնց ընթացքում համաժողովի մասնակիցները քննարկեցին անպատժելիության ցիկլի ընդհատման, քաղաքացիների ուժի, հանրային մասնակցության և վերահսկողության, ինչպես նաև մի շարք այլ կարևորգույն հարցեր:

Համաժողովի աշխատանքների Հայասատանից մասնակցում են ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի քարտուղարության համակարգող, ՀԵԻԱ-ի նախգահ Կարեն Զադոյանը, ՀԵԻԱ-ի գործադիր տնօրեն Արտակ Սարիբեկյանը, ԵԱՀԿ հակակոռուպցիոն ծրագրերի համակարգող Նաիրա Գյուլնազարյանը և ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան գրասենյակից` Արև Մովսիսյանը:

Վաղը համաժողովի կշարունակի իր աշխատանքները:

Իրավաբան.net

Լուրեր

Իրադարձություններ