Դիլիջանի քոլեջի տնօրենը մեղադրվում է կրթաթոշակնրի յուրացումների համար

‹‹Դիլիջանի պետական քոլեջ››-ի-ի տնօրեն Գրետա Թամրազյանի կողմից`պաշտոնական լիազորությունները չարաշահելով և պաշտոնական դիրքը օգտագործելով, յուրացում կատարելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական  գործ: Գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով և 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով.այս մասին Իրավաբան.net -ը տեղեկացել է ՀՀ քննչական կոմիտեից:

Հարուցված քրեական գործի շրջանակներում‹‹Դիլիջանի պետական քոլեջ››-ի տնօրեն Գրետա Թամրազյանը ներգրավվել է որպես մեղադրյալ:

Հիշեցնենք, որ ավել վաղ աղմուկ էր բարձրացել, որ քոլեջում սաների կրթաթոշակները յուրացվել են:

Իրավաբան.net 

Լուրեր

Իրադարձություններ