Մալազիայի Պութրաջայա քաղաքում ընթացող 16-րդ միջազգային հակակոռուպցիոն համաժողովի շրջանակներում Հայաստանից ժամանած պատվիրակությունը` ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի քարտուղարության համակարգող, ՀԵԻԱ-ի նախագահ Կարեն Զադոյանը, ՀԵԻԱ-ի գործադիր տնօրեն Արտակ Սարիբեկյանը, ԵԱՀԿ երևանյան գրասենյակի հակակոռուպցիոն ծրագրերի համակարգող Նաիրա Գյուլնազարյանը պաշտոնական հանդիպում ունեցան Մալազիայի Հակակոռուպցիան հանձնաժողովի գլխավոր հանձնակատարի կանխարգելման հարցերով տեղակալ, 16-րդ միջազգային հակակոռուպցիոն համաժողովի կազմկոմիտեի նախագահ Մուստաֆար Ալիի և Մալազիայի Հակակոռուպցիոն հանձնաժողովի գլխավոր հանձնակատարի մենեջմենթի և պրոֆեսիոնալիզմի հարցերով տեղակալ Զամիդան Աբդուլահի հետ, ով համակարգում է Մալազիայի հակակոռուպցիոն ակադեմիայի աշխատանքները: Հանդիպմանը մասնակցում էին նաև մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ Մալազիայի Հակակոռուպցիոն հանձնաժողովից և Մալազիայի հակակոռուպցիոն ակադեմիայից:
Հանդիպման սկզբում պարոն Զադոյանը ներկայացրեց ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի և ՀԵԻԱ-ի հակակոռուպցիոն գործունեությունը, իրականացվող հակակոռուպցիոն ծրագրերն ու աշխատանքները, հակակոռուպցիոն ոլորտի պետական քաղաքականությունը, ներկա վիճակն ու զարգացման հեռանկարները: Որից հետո տիկին Գյուլնազարյանը ներկայացրեց ԵԱՀԿ երևանյան գրասենյակի կողմից հակակոռուպցիոն ոլորտում իրականացվող ծրագրերը:
Այնուհետև պարոն Մուստաֆար Ալին ներկայացրեց հանձնաժողովի և ակադեմիայի ստեղծման պատմությունը, ձեռք բերումները, առկա խնդիրներն ու առաջիկա անելիքները:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին միջազգային հակակոռուպցիոն շարժման, ազգային մակարդակներում անկախ հակակոռուպցիոն մարմինների և ուժեղ քաղաքացիական հասարակության կարևորության, ինչպես նաև հնարավոր համագործակցության, այդ թվում Մալազիայի հակակոռուպցիոն ակադեմիայի հետ համագործակցության վերաբերյալ հարցեր:
Հանդիպման ավարտին կողմերը փոխանակեցին հուշանվերներ:
Լուրեր
- Մեղադրական եզրակացությամբ ավարտվել է երեք պաշտոնյաների կաշառք ստանալու եւ 10 անձի վերաբերյալ գործի նախաքննությունը
- Նոր գործիք՝ պետական գնումների ոլորտում շահերի բախման խնդիրները կանխարգելելու և բացահայտելու համար
- Ես 2000 թվականից սկսած աշխատավարձս հավաքում եմ, որպեսզի բնակարան գնեմ. Հրանուշ Հակոբյան
- Հաստատվեցին պետական նպաստների չափերը
- Հակակոռուպցիոն պայքարը Հայաստանում
Իրադարձություններ
- Գույքի և եկամուտների հայտարարագրման ինստիտուտի թափանցիկության ապահովման գործում կարևոր դեր պետք է ունենան ՔՀԿ-ներն ու ԶԼՄ-ները
- «Հայաստանում ոչ թե առողջապահության, այլ հիվանդապահության համակարգ է»
- «Տեղեկատվության ազատությունն այն հիմնաքարն է, որ բնորոշում է հիմնապես ազատ պետությունները». Դավիթ Հարությունյան
- Կստեղծվի կոռուպցիոն ռիսկերի և ապօրինի հարստացման դեպքերի ինտերակտիվ առցանց քարտեզ