Տավուշի մարզպետարանը 23 միլիոն դրամ է հատկացրել «Պարճ լիճ» տանող հանրապետական նշանակության Հ-76, Մ-4ճանապարհի վերանորոգման ու կամուրջի կառուցման աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման և փորձաքննության անցկացման համար:
Մարզպետարանը օգոստոսի 28-ին պայմանագիր է կնքել «Ճաննախագիծ» ինստիտուտ ՍՊԸ-ի հետ՝ ավտոճանապարհի վերանորգման, կամրջի, մայթերի, ջրահեռացման համակարգի կառուցման, ջրագծի վերատեղադրման և այլ աշխատանքների կատարման վերաբերյալ ճարտարապետական և կոնստրուկտորական նախագծեր կազմելու և նախագծային աշխատանքների փորձաքննության համար: Այս աշխատանքների վերջնաժամկետը մինչև սեպտեմբերի 11-ն է եղել:
Հիշեցնենք, որ ինչպես ավելի վաղ Իրավաբան.net-ը հայտնել էր, օգոստոսի 18-ին կառավարությունը 1 միլիարդ դրամ (ավելի քան 2 միլիոն դոլար) է հատկացրել այս ճանապարհի վերանորոգման և կամրջի կառուցման աշխատանքների համար: Շինարարական աշխատանքների ավարտի վերջնաժամկետը ինը ամիս է՝ մինչև այս տարվա դեկտեմբերի 25-ը:
Ա.Կ.