Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցը հայտարարում է 2015 թվականի ընդունելություն

Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցին կարող են դիմել կոռուպցիայի դեմ պայքարով և բարեխղճության սկզբունքների տարածման, հակակոռուպցիոն բարեփոխումների իրականացման, Հայաստանում հակակոռուպցիոն միջավայրի ու մշակույթի փոփոխման հիմնախնդիրներով հետաքրքրված Հայաստանի բուհերի իրավաբանական, կառավարման և հումանիտար ֆակուլտետների 3-րդ և բարձր կուրսերում սովորող ուսանողները, ինչպես նաև նույն ֆակուլտետների մինչև 25 տարեկան շրջանավարտները:

Դպրոցում սովորելու ընթացքում ունկնդիրները խորությամբ կուսումնասիրեն հակակոռուպցիոն թեմատիկ դասախոսություններ, կայցելեն տարբեր պետական մարմիններ, հասարակական, միջազգային և բիզնես կազմակերպություններ՝ տեղում ծանոթանալու նշված մարմինների հակակոռուպցիոն գործունեությանը և բարեխղճության սկզբունքների կիրառմանը: Դպրոցի ունկնդիրները հնարավորություն կունենան դիտելու թեմատիկ ֆիլմեր և իրականացնելու գործնական աշխատանքներ:

Ցանկացողները պետք է ուղարկեն անհրաժեշտ փաստաթղթերը՝ [email protected] էլեկտրոնային փոստի հասցեով` մինչև 2015 թ-ի սեպտեմբերի 10-ը, ժամը 18.00-ը` նամակի վերնագիրը անվանելով՝ «Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոց»:

Դպրոցին մասնակցելու համար անհրաժեշտ է ուղարկել`

  1. Հետաքրքրության նամակ հայերենով, մինչև 300 բառ (ներկայանելով ձեր նախկին փորձառությունը, ինչո՞ւ եք ցանկանում մասնակցել Դպրոցին և ի՞նչ ակնկալիքներ ունեք):
  2. Ինքնակենսագրություն (CV) հայերեն:

Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցն անցկացվելու է 2015 թվականի սեպտեմբերի 16-ից մինչև դեկտեմբերի 22-ը ներառյալ, Երևանում: Դասերը հիմնականում անցկացվելու են օրվա երկրորդ կեսին՝ հաշվի առնելով ունկնդիրների ուսումնական և աշխատանքային գրաֆիկը: Անհրաժեշտության դեպքում կազմակերպիչները կտրամադրեն տեղեկանք՝ ուսման և/կամ աշխատանքի վայր ներկայացնելու համար:

Կազմակերպիչները հոգում են մասնակիցների՝

  1. Սուրճի ընդմիջումները,
  2. դասընթացի հետ կապված նյութերը:

Ունկնդիրների ընտրությունը մրցութային հիմունքներով է: Միայն երկրորդ՝ բանավոր փուլ անցածները կարող են հավակնել մասնակցելու Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցին: Երկրորդ փուլը անցկացվելու է բանավոր՝ հարցազրույցի տեսքով:

Մրցույթն անցած մասնակիցներից, անհրաժեշտության  դեպքում, կազմակերպիչները կարող են պահանջել լրացուցիչ փաստաթղթեր: Մասնակիցների թիվը սահմանափակ է՝ ընդամենը 15 հոգի:

Լրացուցիչ տեղեկությունների  համար  կարող  եք զանգահարել  հետևյալ հեռախոսահամարներով՝ 54-01-99, 58-02-99:

Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցը կազմակերպում է «Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը՝ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան ֆինանսական օժանդակությամբ՝ ԱՄՆ կառավարության ծրագրերի շրջանավարտների փոքր դրամաշնորհների ծրագրի շրջանակներում:

Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի ինֆորմացիոն գործընկերն է Իրավաբան.net անկախ մասնագիտական լրատվական կայքը:

 Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել