Բացահայտված կոռուպցիոն հանցագործությունների թիվն աճում է տարեցտարի

Կոռուպցիոն հանցագործությունները սահմանված են Քրեական օրենգրքի 31 հոդվածներով: Դրանց թվում ենք պաշտոնեական դիրքի չարաշահմամբ խարդախություններ, յուրացումներ կատարելը, կաշառք վերցնելը, անարդատ դատական ակտ կայացնելը, և այլն:

Հայաստանում, դատախազության կողմից ներկայացված վիճակագրական տվյալների համաձայն, բացահայտված և դատարան ուղարկված կոռուպցիոն հանցագործությունների թիվը վերջին տարիներին աճում է:

Մասնավորապես, եթե 2012 թվականին այս հանցագործությունների կատարման դեպքի առթիվ հարուցվել է 310 քրեական գործ, որից 149-ը ուղարկվել է դատարան, ապա 2013-ի ընթացքում հարուցվել է 528 քրեական գործ, որից 113-ն ուղարկել է դատարան: Եվ 2014 թվականի ընթացքում հարուցված քրեական գործերի թիվը 515 է, որից դատարան է ուղարկվել 118-ը:

 Իսկ ահա 2015-ի միայն առաջին եռամսյակի ընթացքում հարուցվել է  312 քրեական գործ, որից 62-ն արդեն իսկ ուղարկվել է դատարան:

Իրավաբան.net

Լուրեր

Իրադարձություններ