PetroChina-ի նախկին նախագահը դատապարտվեց 16 տարվա ազատազրկման՝ կաշառակերության համար

Չինաստանի խոշորագույն նավթարդյունահանող ընկերության նախկին նախագահը դատապարտվեց 16 տարվա ազատազրկման՝ կաշառք վերցնելու և իշխանությունը չարաշահելու համար: Նա Չինաստանի նախագահ Սի Ծինփինի՝ Կոմունիստական կուսակցությունից կոռուպցիան արմատախիլ անելու նպատակով կազմակերպած արշավի ընթացքում ձերբակալված վերջին բարձրաստիճան պաշտոնյան էր.  գրում է Bloomberg Business-ը:

Ցիանգ Ցիեմին, ով China National Petroleum Corp. ընկերության և նրա ստորաբաժանում հանդիսացող PetroChina-ի նախկին նախագահն է, ընդունել է պատիժը և չի բողոքարկելու Հուբեյի Ժողովրդավարական դատարանի ընդունած վճիռը. հայտնում է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը:

Զեկույցում ասվում է որ իշխանությունը նաև 1 մլն յուան ($ 157,600) է առգրավել Ցիանգից, այն բանից հետո երբ նա չի կարողացել բացատրել որտեղից է ձեռք բերել գումարը: Ցիանգը մեկն է այն բարձրաստիճան պաշտոնյաներից, ով ձերբակալվել է Սիի ջանքերի շնորհիվ, որպեսզի վերջ դրվի կաշառակերությանը, որը, իր խոսքերով,  սպառնում է Կոմունիստական կուսակցության լեգիտիմությանը և իշխանության շարունակականությանը: Ցիանգի նկատմամբ քրեական հետապնդումը քայլերից մեկն էր արմատախիլ անելու համար Չժոու Յոնգկանգի սկզբնավորած կաշառակերությանը, ով ժամանակին  Politburo Standing հանձնաժողովի նախագահն էր, և իշխում էր Չինաստանի էներգարդյունաբերության ոլորտում՝ Ցիանգի աջակցությամբ և ավելի քան երեք տասնամյակ: Հունիսին Չժոուն դատապարտվեց ցմահ ազատազրկման:

Ըստ պաշտոնական Xinhua News գործակալության հաղորդած տվյալների՝ Չժոուի աջակցությամբ Ցիանգը, 2004-2008 թվականների ընթացքում օգտագործելով իր ազդեցությունը, օգնել է անհայտ աղբյուրներին հաղթել և ստանալ նավթի և գազի շահագործման հայտերը, գազատուրբինային արտադրություն և բնական գազի մատակարարման պայմանագրերը: Սիի արշավը նաև ուղղված է պետական սեփականություն հանդիսացող ձեռնարկություններում կաշառակերության վերացմանը, ուստի Ցիանգը Պետական Միջոցների Վերահսկողության և Կառավարման հանձնաժողովի նախագահ նշանակվելուց անմիջապես հետո հայտնվեց ուշադրության կենտրոնում:

Երկուշաբթի օրը Հուբեյի մեկ այլ դատարանի կայացրած վճռով Լի Չունչենգը, ով Չինաստանի արևմտյան Սիչուան նահանգում գործող գլխավոր կուսակցության նախկին պատգամավոր է, դատապարտվել է 13 տարվա ազատազրկման՝ կաշառակերության և պաշտոնեական դիրքի չարաշահման համար: Լին, ով նույնպես Չժոուի օգնական էր, Սիի ձերբակալած առաջին պաշտոնյաների թվում էր: Նա ձերբակալվել է 2012-ի դեկտեմբերին, Սիի իշխանության գալուց մեկ ամիս անց, և նրա ձերբակալությունը նպաստեց Չժոուի դեմ գործ հարուցելուն:

Պատրաստեց՝ Սուսաննա Խաչատրյանը

Իրավաբան.net

Լուրեր

Իրադարձություններ